ՆԱԽԱԳԱՀ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀՐԱՊԱՐԱԿԵԼ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻ ԲԱՑՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել Զանգեզուրի միջանցքի բացման ժամկետը:
Երեկ Ղուբայի շրջանում գյուղացիների հետ հանդիպմանը Ադրբեջանի ղեկավարը պատերազմն է օրինակ բերել. - «Հայաստանն ու ամբողջ աշխարհը տեսան, որ մեզ ոչ ոք չկարողացավ կանգնեցնել։ Իսկ ցանկացողներ կային, ընդ որում բավականին ուժեղ շրջանակներ էին, բայց չկարողացան։ Ես պահանջում էի, որ մեզ ներկայացնեն մեր հողերի ազատագրման օրը, նոր միայն կանգ կառնենք։ Նույնը ասում եմ հիմա. հայտարարեք, թե երբ է բացվելու Զանգեզուրի միջանցքը, և խնդիրներ չեն լինի»:
Միաժամանակ, Իլհամ Ալիևն ընդգծել է՝ լավ կլիներ, որ այս հարցը լուծվեր կառուցողական ձևով՝ բանակցությունների և փոխըմբռնման ճանապարհով:
Պետության ղեկավարը նաև զգուշացրել է Երևանին՝ քանի դեռ ուշ չէ, Հայաստանը պետք է ընդունի Ադրբեջանի պայմանները և վերջ տա ճանապարհների ու հաղորդակցությունների հարցում «ոչ անկեղծ» մոտեցմանը:


Читайте также

Оставить комментарий