ԱԴՐԲԵՋԱՆԻ ՊՆ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆԱԳԾՄԱՄԲ ԵՎ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՄԱՄԲ - ՏԵՆԱՆՅՈՒՏ

«Հայկական կողմի նման սադրանքները վճռականորեն կճնշվեն»:
Այս մասին ասվում է Ադրբեջանի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ՝ կապված պետական սահմանի Լաչինի ուղղությամբ հայերի կողմից սադրանք ձեռնարկելու հերթական փորձի հետ։
Հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է վերջ դնի արկածախնդիր հարձակումներին. «Հայկական կողմի սադրանքները վկայում են, որ Երևանը հետաքրքրված չէ բանակցությունների միջոցով հասնել երկու երկրների միջև պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման:
Եվս մեկ անգամ հայտարարում ենք, որ հայ-ադրբեջանական պետական սահմանին ցանկացած առճակատման հետևանքների ողջ պատասխանատվությունը կրելու է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»։


Читайте также

Оставить комментарий