ՆԱՏԱԼԻ ԳՈՒԼԵ. ՖՐԱՆՍԻԱՆ ՊԵՏՔ Է ՀՐԱԺԱՐՎԻ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՈՒԹՅՈՒՆԻՑ

Ֆրանսիայի Սենատի նախագահը և Հայաստան մեկնող պատվիրակությունը, որոնք պետք է մասնակցեն այսպես կոչված «ցեղասպանության զոհերի ոգեկոչման» միջոցառումներին, պետք է չեզոքություն պահպանեն Ղարաբաղի հարցում:
Այս մասին ասել է Ֆրանսիայի Սենատի և Նիզամի Գյանջևիի միջազգային կենտրոնի անդամ Նատալի Գուլեն:
Նրա խոսքով, լավ կլիներ, եթե հայամետ դիրքորոշում որդեգրելու փոխարեն Ֆրանսիան հրաժարվեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունից:
«Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին թեկնածուները փորձում են ստանալ հայազգի ֆրանսիացիների ձայները: Մեր դիվանագիտությունը ափսոսանք է առաջացնում նաև միջազգային իրավունքի հարգանքի տեսանկյունից», - հավելել է Նատալի Գուլեն:


Читайте также

Оставить комментарий