ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ՇՈՒՇԱՆ ԵՆԹԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆԱՑՄԱՆ ՓՈՐՁԵՐԻ, ԲԱՅՑ ԿԱՐՈՂԱՑԵԼ Է ՊԱՀՊԱՆԵԼ ԻՐ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՈԳԻՆ

Թեև Շուշան ավերվել է հայերի կողմից, բայց չի կոտրվել, գտնվել է գերության մեջ՝ բայց արժանապատվությունը չի կորցրել, ենթարկվել է հայկականացման փորձերի՝ բայց կարողացել է պահպանել իր ադրբեջանական ոգին:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը, ով տեսակապի միջոցով ընդունել է Շուշայի շրջանում Ադրբեջանի նախագահի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Այդըն Քերիմովին:   
«Շուշայի օկուպացիան մեծ ողբերգություն էր: Յուրաքանչյուր քաղաքի, յուրաքանչյուր գյուղի, շրջանի օկուպացիան մեծ ողբերգություն էր: Սակայն, Շուշայի օկուպացիան, հնարավոր է, մեր ամենացավալի կորուստն էր:  
Եւ ոչ միայն նրա համար, որ Շուշայի ռազմավարական դիրքը հնարավորություն էր տալիս վերահսկել ողջ տարածաշրջանը: Շուշայի կորուստը մեր ժողովրդի համար մեծ ցնցում էր, բարոյական ցնցում, և մենք 28 տարի ապրեցինք առանց Շուշայի: Սակայն, թեև Շուշան ավերվել է հայերի կողմից, բայց չի կոտրվել, գտնվել է գերության մեջ՝ բայց արժանապատվությունը չի կորցրել, ենթարկվել է հայկականացման փորձերի՝ բայց կարողացել է պահպանել իր ադրբեջանական ոգին: Մենք վերադարձանք Շուշա և նոյեմբերի 8-ին, այս լուրը ադրբեջանական ժողովրդին հասցնելու ժամանակ ես ասացի. Շուշա, դու ազատ ես: Անշուշտ, մենք կվերականգնենք Շուշան: Այս գործընթացն արդեն սկսվել է:  
Չնայած հայերի բոլոր ջանքերին՝ նրանք չկարողացան Շուշան աշխարհին ներկայացնել որպես հայկական քաղաք: Նրանք 28 տարի շարունակ անօրինական կերպով հյուրեր էին հրավիրում Շուշա, քաղաքի մասին առասպելներ էին հորինում, բայց ոչ ոք նրանց չհավատաց: Որովհետև Շուշա այցելած յուրաքանչյուր մարդ տեսնում և հասկանում էր, քաղաքի ճարտարապետությունը ադրբեջանական է: Հիմա նրանք փորձում են կեղծել պատմությունը, սուտ գրքեր են գրում, գիտաժողովներ և այլ միջոցառումներ են անցկացնում: Բայց Շուշայի հիմնադիրը մեր նախնիներից մեկը հանդիսացող Փանահալի խանն է: Պատահական չէ, որ սկզբնական շրջանում այդ քաղաքը կոչվում էր Փանահաբադ: Ավելի ուշ, հաշվի առնելով քաղաքի մաքուր և թափանցիկ օդը, այն վերանվանվել է Շուշա (ապակի)», - ասել է երկրի ղեկավարը:


Читайте также

Оставить комментарий