Անդրանիկ Քոչարյան. Եթե Ռոբերտ Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է դադարի խանգարել դատաքննությանը

irevanaz.com

Այն, որ 2008-ի մարտի 1-ի գործը ֆարսի վերածվեց Հայաստանի երկրորդ նախագահի և նրա պաշտպանների թեթև ձեռքով, արդեն որևէ մեկի մոտ կասկած չի հարուցում։
Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Պատգամավորն ընդգծել է, որ եթե Քոչարյանը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն, ապա պետք է դադարեցնի արհեստականորեն ձգձգել գործի դատավարությունը:  "Ինչու՞ է գործը ձգձգվում: Ամեն ինչ այն պատճառով, որ անընդհատ քննարկվում է Քոչարյանի խափանման միջոցը եւ մինչեւ դատաքննությունը գործը այդպես էլ չի հասնում", - ընդգծել է հանձնաժողովի նախագահը։ Այդ առումով Քոչարյանը հայտարարել է, որ բանակն այժմ ոչ միայն արտաքին, այլ ներքին թշնամիներ ունի։
Քոչարյանը հիշեցրել է երկրորդ նախագահի վերջին հայտարարությունն այն մասին, որ չգիտի, թե ինչում են իրեն մեղադրում։ "Ստացվում է, որ Քոչարյանը տեղյակ չէ 0038 գաղտնի հրամանի մասին, որի պատճառով  բանակի ղեկավարությանը նույնպես մեղադրանք է առաջադրվել։ Եթե Քոչարյանն իսկապես ուզում է վերադառնալ քաղաքականություն, ապա նա պետք է դադարի խանգարել դատաքննությանը ։ Հակառակ դեպքում՝ պետք է դադարեցնել քաղաքականություն վերադառնալու մասին խոսելը", - նկատել է պատգամավորը։
Նշենք, որ մարտի 1-ի գործում կա թիվ 0038 հրաման, որը ստորագրված է "հույժ գաղտնի" մակագրությամբ։ Ըստ մեղադրանքի ՝ հենց այդ հրամանն էր նախատեսում բանակի մասնակցությունը 2008թ.մարտի 1-ի դեպքերի ժամանակ ցուցարարներին ցրելուն։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, իր հերթին, հայտարարել է, որ 0038 հրամանը ոչնչով չի տարբերվում, օրինակ 0037 հրամանից ։ Նա նշել է, որ չի գերազանցել իր պաշտոնեական լիազորությունները, ստորագրելով չարաբաստիկ փաստաթուղթը, քանի որ իրավունք է ունեցել զորամիավորումները տեղափոխել զորանոցային վիճակի, իսկ հրաման կազմելու համար հիմք է հանդիսացել Հայաստանի Սահմանադրությունը, որի համաձայն, պետական կարեւոր հաստատությունների եւ օբյեկտների պաշտպանությունը դրված է ԶՈՒ-ի վրա:
Հիշեցնենք, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած ողղբերգական իրադարձությունների զոհ է դարձել 10 մարդ։ «Մարտի 1-ի» գործի շրջանակներում սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքով անցնում են Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու այդ ժամանակվա մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
/Արմինֆո/



Читайте также

Оставить комментарий