Լեյլա Աբդուլլաևա. Մեր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում պարզ է և անփոփոխ

irevanaz.com

Մեր դիրքորոշումը հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում պարզ է և անփոփոխ:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան:
Նա մեկնաբանել է Զոհրաբ Մնացականյանի՝ ՀՀ խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին հնչեցրած խոսքերը:
«Հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ-ի Կանոնադրությանը, Հելսինկյան եզրափակիչ ակտին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին համապատասխան: Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված հողերից և այնտեղից վտարված հարկադրաբար տեղահանվածները վերադառնան իրենց տներ: Այս հարցում լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չկա», - ընդգծել է Լեյլա Աբդուլլաևան:



Читайте также

Оставить комментарий