ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. «ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ԱՌՋԵՎ ԴՐՎԱԾ ԳԼԽԱՎՈՐ ԽՆԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ՝ ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՏՄԱԿԱՆ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՍՑՆԵԼՆ Է»
«Պատմական արդարությունը մեր կողմն է, միջազգային իրավունքը նույնպես պաշտպանում է մեր դիրքորոշումը: Դրա համար էլ հայկական կողմը չի կարող որևէ լուրջ փաստարկ ներկայացնել ըդդեմ մեր փաստարկների, միայն սուտ, զրպարտություն, պատմական կեղծիքներ և առասպելաբանություն:
Այս մասին ասել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը Միլլի Մտջլիսի պլենար նիստում:
«Իհարկե, ղարաբաղյան հակամարտության հետ կապված մենք պետք է ակտիվ լինենք բոլոր կազմակերպություններում, մենք պետք է հարձակողական դիվանագիտություն վարենք, որովհետև ճշմարտությունը մեր կողմն է: Խոջալուի ցեղասպանությունն արդեն պաշտոնապես ճանաչվել է աշխարհի ավելի քան 10 երկրների խորհրդարանների կողմից: Այս գործընթացը պետք է շարունակվի և պատգամավորները պետք է ակտիվություն ցուցաբերեն այս գործընթացում, քանի որ պետական կառույցները մեծ դեր են խաղում այդ որոշումների կայացման գործում»,-նշել է Ադրբեջանի նախագահը:
Այսօր Ադրբեջանն ամրապնդել է իր հեղինակությունը միջազգային ասպարեզում: Այդ մասին են վկայում Ադրբեջանի՝ 120 երկրների աջակցությամբ՝ «Չմիավորման շարժման» նախագահի պաշտոնում ընտրվելը: Օրենսդիր մարմնի աշխատանքը կարևոր դեր է խաղում երկրի դիրքորոշման ամրապնդման գործում: