«Ադրբեջանի նկատմամբ օդային գերազանցության մասին Հայաստանի հայտարարությունները անհիմն են». Օկտայ Բադալով

irevanaz.com

Հայաստանի հայտարարությունն այն մասին, որ նա SU-30SM կործանիչներ և «Тор-M2KM» զենիթահրթիռային համակարգ գնելով՝ օդային տարածքում գերազանցություն է ձեռք բերել Ադրբեջանի նկատմամբ՝ անհիմն է: Այս մասին ասել է ռազմական փորձագետ, ՌՕՈՒ-ի պահեստի գնդապետ Օկտայ Բադալովը:
Նրա խոսքով՝ «Su-30SM կործանիչն ունի գերմանևրելիություն: Նրա հիմնական բնութագրերն են՝ առավելագույն արագությունը՝ 2121 կմ / ժամ, գործնական առաստաղը՝ 17 կմ, մարտական շառավիղը՝ 1500 կմ, մարտական ծանրաբեռնվածությունը՝ 8 տոննա, և «օդ-օդ» և «օդ- մակերևույթ» դասի ժամանակակից գերճշգրիտ սպառազինություն օգտագործելու հնարավորություն, ասել է Բադալովը:
Su-30SM-ն իր առաջին թռիչքն իրականացրել է 2012 թվականին, իսկ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ ներառվել է միայն 2018 թվականին:
«Հատկանշական է, որ այս մոդելի և մոդիֆիկացիայի ինքնաթիռները ողջ պատմության ընթացքում վթարի են ենթարկվել մոտ 15 անգամ, այդ թվում` տեխնիկական պատճառներով: Այս ամենը խոսում է այն մասին, որ Su-30SM- ն դեռևս ձեռք է բերում շահագործման փորձ և մարտական օգտագործում, և կպահանջվի բավարար ժամանակ՝ ինքնաթիռի բոլոր առավելություններն ու թերությունները բացահայտելու համար», - նշել է փորձագետը:



Читайте также

Оставить комментарий