«ԵՄ-ն ղարաբաղյան հարցում մի կողմ չի քաշվի»

irevanaz.com- Մարտի 1-ին Դուք ավարտում եք ձեր աշխատանքը՝ Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի կարգավիճակում։ Եթե կարճ ասենք, ի՞նչ են տվել այդ հինգ տարիները՝ իսլամական մենթալիտետով, բայց եվրաինտեգրման  եվրոպական չափանիշներին մոտենալ ձգտող  Ադրբեջանին։

- Դա կոմպլեքսային հարց է, այն իմաստով, որ հարցը շատ մասերից է բաղկացած։ Այն փաստը, որ Եվրոպայում ուժեղանում է՝ տարածաշրջանում և Ադրբեջանում իրադրության ըմբռնումը, աճում են անմիջական տնտեսական շահերը, այն փաստը, որ Եվրամիությունում  զարգանում է ըմբռնումը՝ որ այդ հարևան տարածաշրջանի զարգացումը շատ բաներում ազդեցություն է գործում և Եվրոպական Միության վրա՝ այդ ամենը դժվար է չափել, բայց այդ բոլորը բավականին զգալի փոփոխություններ են, որոնք Ադրբեջանին նույնպես տալիս են առավել կայուն հող՝ երկրի կարևորագույն գործընկերներից  մեկի հետ հարաբերության համար։

Բանակցային գործընթացի շրջանակներում, որն այժմ  գնում է ասոցիատիվ համաձանության մասին պայմանագրի կապակցությամբ՝ կան նաև մի ամբողջ շարք առավել կոնկրետ հարցեր, որոնք անմիջապես ազդում են Ադրբեջանի վրա։ Դրանք են տնտեսական վերափոխումները, արդիականացումը, դա նաև քաղաքական վերակազմավորումն է, դա վերաբերում է ազատությանը և տեղափոխություններին, որը նույնպես դրված է օրակարգում։ Իհարկե, դա նույնպես երկար գործընթաց է, բայց այն փաստը, որ դա նույնպես դրված է օրակարգում, շատ բան է նշանակում երկու կողմերի համար, որովհետև մարդկային շփումների զարգացումը, վերջիվերջո էլ ավելի կայուն հարաբերություններ կապահովի։

- Եվս մի հարց, որը կապված է Ադրբեջանի գլխավոր խնդրի՝ Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետ։ Վերջին ժամանակներում Բաքվում որոշ դժգոհություն է եղել կարգավորման մեջ՝ Բրյուսելի բավական պասսիվ դիրքորոշման կապակցությամբ։

Որքա՞ն շուտափույթ եք Դուք տեսնում ղարաբաղյան խնդրի  լուծումը, և ինչպիսին՞ կարող է լինել այստեղ ԵՄ-ի դերը։

- Ես հուսով եմ, որ նշանակալի քայլեր կկատարվեն հակամարտության կարգավորման ուղղությամբ, և նույնիսկ, կարող է պատահել՝  մոտ ապագայում, սակայն կարգավորման ավարտը, ես մտածում եմ, որ դեռ բավականին հեռու է։ Հարկավոր է ապահովել, որպեսզի գործընթացը առաջ ընթանա։

Ինչ որ վերաբերում է Եվրոպական միության՝ կարգավորմանն անմիջական մասնակցությանը, մենք չենք հավակնում ԵԱՀԿ Մինսկի խմբի տեղի վրա, և մյուս կողմից դա բոլորովին չի նշանակում, որ մենք պետք է  մի կողմ կանգնենք։ Եվրամիությունը շատ միջոցներ ունի նրա համար, որպեսզի հակամարտության կարգավորման մեջ աջակցի և նպաստի իր գործընկերներին, որոնք հանդիսանում են Մինսկի խմբի համանախագահներ։
Այն փաստը, որ Եվրոպական Միությունը ակտիվորեն է զարգացնում իր հարաբերությունները Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, նույնպես նշանակում է, որ ԵՄ-ն անմիջականորեն  շահագրգռված է իրադրության կայունացմամբ։ Դա դրականորեն է ազդում՝ կարգավորման մեջ նման ավանդի ապահովման մեր պատրաստակամության վրա:



Читайте также

Оставить комментарий