Հիքմեթ Հաջիև. «Հայաստանը փորձում է կիրառել «fait accompli» մոտեցումը և ամրապնդել օկուպացիան»

Հայաստանի իշխանությունները պետք է իրենց ժողովրդին նախապատրաստեն հարևան պետությունների հետ խաղաղության:
Այս մասին TRT World հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերով բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը:
Նա նշել է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության հիմնական պատճառը կապված է Հայաստանի վարած օկուպացիոն քաղաքականության հետ:
Հաջիևը ընդգծել է, որ Հայաստանի կողմից օկուպացված տարածքներում իրականացվել է էթնիկական մաքրման քաղաքականություն, ավելի քան 1 միլիոն ադրբեջանցիներ շարունակում են մնալ փախստականի և հարկադրաբար տեղահանվածի կարգավիճակում:
«Օկուպացիայի վրա հիմնված ստատուս քվոն անընդունելի է», - ասել է Հիքմեթ Հաջիևը՝ հավելելով, որ Հայաստանը փորձում է կիրառել «fait accompli» մոտեցումը և ամրապնդել օկուպացիան:
«Սակայն, հակամարտության կարգավորման ուղղությամբ առաջընթացի հասնելու համար, առաջին հերթին, պետք է վերացվի օկուպացիայի փաստը, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի օկուպացված հողերից»:
Հիքմեթ Հաջիևը հիշեցրել է, որ մեկուսացման մեջ գտնվող Հայաստանը դուրս է մնացել բոլոր տարածաշրջանային նախագծերից: Նա տարածաշրջանային համագործակցության ստեղծած հնարավորություններից կարող է օգտվել միայն հակամարտության կարգավորումից հետո:



Читайте также

Оставить комментарий