«Դոմինոյի սկզբունքը» ֆիլմը հայկական ահաբեկչության անատոմիայի մասին է

irevanaz.comՄոլդովական հանրաճանաչ "TVC 24" հեռուստաալիքով ցուցադրվել է «Դոմինոյի սկզբունքը» փաստագրական ֆիլմի պրեմիերան, որը ներկայացվել է Եվրասիական կինոյի դպրոցների շրջանավարտների միջազգային ակումբի կողմից: Ֆիլմը նկարահանվել է հինգ երկրների՝ Ռուսաստանի, Իսրայելի, Հունգարիայի, Սերբիայի և Գերմանիայի պատմաբանների ու կինովավերագրողների կողմից: Ֆիլմը նվիրված է ցարական Ռուսաստանի, այնուհետև ԽՍՀՄ-ի  փլուզման գործում արտաքին ուժերի ունեցած դերին, ինչպես նաև ժամանակակից Ռուսաստանի համար բխող վտանգներին:  Ֆիլմում մեծ տեղ է հատկացվել ցարական Ռուսաստանի, իսկ այնուհետև ԽՍՀՄ-ի փլուզման գործում հայ ազգայնամոլների, դաշնակների ու հայկական սփյուռքի ունեցած քայքայիչ գործունեությանը: Ֆիլմում ներկայացված են ունիկալ արխիվային ֆոտո նյութեր և այլ փաստեր, որոնք պատմում են հայկական ահաբեկչության և նրանց քայքայիչ գործունեության մեխանիզմի,  Ռուսաստանում  ու ԽՍՀՄ-ում բարձր պաշտոններ զբաղեցրած հայ պաշտոնյաների բացասական դերի մասին: Մեծ ուշադրություն է հատկացվել 1905 թվականին Կովկասում  հայկական կազմակերպությունների ահաբեկչական գործունեությանը, այդ խմբավորումների կողմից իրականացված արյունոտ ջարդերին, ինչպես նաև 1988 թվականին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բռնկմանը, ինչը դարձավ ԽՍՀՄ-ի փլուզման կատալիզատորը: Նշվել է, որ ՍՄԿԿ ԿԿ գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը ուներ մի շարք հայ խորհրդատուներ ու օգնականներ, որոնք  Արևմտյան  քաղաքական շրջանակների պատվերով հրահրեցին ազգային հակամարտություններ,  առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որը շղթայական ռեակցիայի ազդեցություն գործեց ողջ խորհրդային տարածության վրա, ինչը արդյունքում հանգեցրեց ԽՍՀՄ-ի փլուզմանը: 
«Պատմության մեջ ամենաուժեղ պետության՝ Խորհրդային Միության  փլուզման ժամանակ պայթեցին ավելի քան հարյուր տարի առաջ տեղադրված սոցիալական ականները, ինչը հանգեցրեց բազմաթիվ ազգամիջյան հակամարտությունների և պատերազմների բռնկման: Մերձդնեստր, Աբխազիա, Հարավային Օսեթիա, Ֆարգանա,  Չեչնիա, Ղարաբաղ, Դոնբաս. ներկայումս այդ աշխարհագրական տեղանուններն ասոցացվում  են մեծ արյան, փախստականների ու ավերումների հետ: Այս հակամարտությունները այսօր էլ ձեռնտու են նրանց, ովքեր հանուն սեփական շահերի մանիպուլյացիայի են ենթարկում և հմտորեն խաղում են մարդկանց ազգային զգացմունքների,  կեղծ պատմական փաստերի հետ»-նշվում է ֆիլմի ռելիզում:



Читайте также

Оставить комментарий