«Գյոյ Մաչիդն» ադրբեջանցի ճարտարապետների ստեղծած ամենագեղեցիկ կոթողներից է

«Գյոյ Մաչիդն» ադրբեջանցի ճարտարապետների ստեղծած  ամենագեղեցիկ կոթողներից էՀայկական պատմագիտությունում կա մի հայեցակարգ, իբր ադրբեջանցիները ներկայիս Հայաստանի տարածքում բնակվել են 11-15-րդ դարերից հետո: Պատմական գիտությունից շատ հեռու գտնվող այս վարկածն իրականացնելու համար նրանք սկսեցին հայկականացնել ադրբեջանական ազգային արժեքները, չհաջողվելու դեպքում էլ՝ պարսկականացնել:  Այս ուղղությամբ իրականացված վերջին քայլը՝ «Գյոյ Մաչիդը», այսինքն «Կապույտ մզկիթը» որպես պարսկական ճարտարապետության նմուշ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցուցակում ընդգրկելու փորձն է: Ո՞րն է խնդրի էությունը: Վերջին հարյուրամյակում ներկայիս Հայաստանի տարածքում ավերվել է 384 ադրբեջանական մզկիթ, փոխվել են բոլոր ադրբեջանական տեղանունները: Այնտեղ մնացած ադրբեջանական միակ ճարտարապետական հուշարձանը «Գյոյ Մաչիդ» («Կապույտ մզկիթն») է, որն էլ պարսկականացնելով՝ հայ քաղաքագետները փորձում են ներկայացնել, իբր բարյացակամ են ազգային փոքրամասնությունների հանդեպ:

«Գյոյ Մաչիդն» ադրբեջանցի ճարտարապետների ստեղծած  ամենագեղեցիկ կոթողներից էԱնվանի պատմաբան դոկտոր Իսրաֆիլ Մամեդովի հետազոտությունների համաձայն «Գյոյ Մաչիդը» կառուցվել է 1760-1764 թվականներին Իրևանի խան՝ Գաջարների տոհմի հետնորդ, Հաջի Հուսեյնալի խան Գաջարի օրոք՝ այն ժամանակ Արևելքում, Սամարկանդում և Հնդկաստանում մեծ համբավ վայելած ադրբեջանցիներ՝ Հաջի Ալի Հաֆիզի, Ահմեդ Շամիստանի, Շեյխ Բահադդին Գյանջալիի, Մոլլա Հուվեյդայի, Միրզա Ջաֆարիին հատուկ ճարտարապետական ոճով: Մատենադարանում թիվ 233 ֆոնդում պահվող փաստաթղթում նշված է, որ Հուսեյնալի Խանը իր ազգական Ահմեդ խանի գլխավոր ճարտարապետ Միրզա Ջաֆարին Խոյից հրավիրել է Իրևան:
Կապույտ մզկիթը որպես պարսկական մզկիթ ներկայացնող և իբր հայերի կողմից կառուցված լինելը պնդող դիլետանտները, իրականում լավ ծանոթ են մատենադարանում պահվող այս փաստաթղթին  և շատ լավ գիտակցում են, որ Հուսեյնալի խանի մտքով անգամ չէր անցնի շիա մահմեդականների համար սուրբ մզկիթի շինարարությունը հանձնարարել հայ ճարտարապետներին»,-նշում է պատմաբանը:
Կապույտ մզկիթը ադրբեջանցի ճարտարապետների ստեղծած  ամենագեղեցիկ ճարտարապետական կոթողներից է, որը հմայել է ռուս և եվրոպացի ճանապարհորդներին: Այսպես Լինչի փոխանցմամբ մզկիթը  եղել է Իրևանի այդ դարաշրջանի ամենա հոյակապ և վեհասքանչ    շինությունը:
«Հնագետ Ուվարովան այն անվանել է Վերեշագինի վրձնին արժանի մշակութա-ճարտարապետական գլուխգործոց և իր հիացմունքն այսպես է արտահայտել. «Վեր խոյացող մինարեթները հպարտությամբ նայում էին դեպի արևելք»:  Իսկ Երվանդ Շահազիզը գրում էր. «Հուսեյնալի խանը իր անկախությանը արժանի այս հուշարձանի կանգնեցնելու նպատակին հասնելու համար ոչինչ չխնայեց: Այն վերածվեց ճարտարապետական արվեստի գոհարի»:
Առաջին անգամ չէ, որ կեղծվում ու աղավաղվում է Կապույտ մզկիթի ճակատագիրն ու պատմությունը: Դեռ 1917 թվականին Իրևանում ադրբեջաներեն հրատարակվող «Բուրհանի հագիգաթ» ամսագիրը գրում էր. «Տերյան ազգանունով մի ֆոտոլրագրող Կապույտ մզկիթի լուսանկարներն ուղարկել է Ռուսաստանում հրատարակվող «Սոլնցե Ռոսիի» և «Օգոնյոկ» ամսագրեր: Սակայն նկարի տակ գրել է «Վանի տաճար»: Իրևանում նույնիսկ երեխաներն էլ գիտեն, որ Գյոյ մաչիդը մեր սրբավայրն է: Ո՞րն է Տերյանի նպատակը»:
Այժմ մենք ենք հարցնում. Ի՞նչ նպատակ են հետապնդում նրանք, ովքեր Գյոյ մաչիդը փորձում են ներկայացնել որպես պարսկական հուշարձան: Եթե մզկիթը իրոք կառուցել են պարսիկները, ապա ինչ՞ու նրանք այս սրբավայրը անվանել են  ոչ թե իրենց մայրենի լեզվով «Մասչեդե աբիի», այլ  ադրբեջաներեն «Գյոյ Մաչիդ»:
Հայ պատմաբանները իրականացնելով իրենց իշխանությունների քաղաքականությունը՝ ոչնչացնել ներկա Հայաստանի տարածքում ադրբեջանական ժողովրդի մշակութային ժառանգության արժեքները, իհարկե կփորձեն հորինել ինչ որ առասպել: Բայց նրանց չի հաջողվի թաքցնել ճշմարտությունը և աղավաղել պատմական փաստերը՝ ներկայիս Հայաստանը ստեղծվել է պատմական ադրբեջանական հողերի վրա:   



Читайте также

Оставить комментарий