ՄԻՐԶՈՅԱՆՆ ՈՒ ՆԱՏՕ-Ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՏԵՂԱԿԱԼԸ ՄՏՔԵՐ ԵՆ ՓՈԽԱՆԱԿԵԼ TRIPP-Ի ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՇՈՒՐՋ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռադմիլա Շեկերինսկայի հետ։ Հանդիպումը կայացել է Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-իցԶրուցակիցները քննարկել են Հայաստանի և ՆԱՏՕ-ի միջև փոխգործընկերության ընդլայնման հնարավորություններն՝ ընդծելով առավել հավակնոտ օրակարգի ձևավորման հարցում առկա հետաքրքրությունը։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ զրուցակիցները մտքեր են փոխանակել խաղաղության հաստատման գործում վաշինգտոնյան համաձայնությունների կարևորության և «Թրամփի ուղի` հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շուրջ:

