ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՇՆՈՐՀԻՎ ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԸ ԴԱՐՁԵԼ Է ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, ԻՍԿ TRIPP-Ը, ՈՐԸ ԿԴԱՌՆԱ ՄԻՋԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՋՈՐԴ ԽՈՇՈՐ ՀԱՏՎԱԾԸ, ԿԾԱՌԱՅԻ ՈՐՊԵՍ ԱՍԻԱՆ ԵՎ ԵՎՐՈՊԱՆ ԿԱՊՈՂ ՀԻՄՆԱԿԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՕՂԱԿ
Միջին միջանցքը ռազմավարական նախագիծ է, որը ընդգրկում է լայն աշխարհագրություն: Այս միջանցքը ապահովում է՝ Եվրոպան և Ասիան Կասպից ծովով կապող հուսալի և անվտանգ երթուղի՝ ծառայելով որպես Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ բեռներ տեղափոխելու ամենակարճ և ամենաօպտիմալ երթուղի:Այս մասին ասվում է նախագահ Իլհամ Ալիևի՝ «Միջին միջանցքի երկայնքով. կապ, ֆինանսներ և էներգետիկա» խորագրով 6-րդ Կասպիական բիզնես ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում:
«Ադրբեջանի բարենպաստ աշխարհագրական դիրքը՝ երկու մայրցամաքների խաչմերուկում, թույլ է տալիս մեր երկրին կարևոր դեր խաղալ կապվաղության հարցերում: Այսօր մենք կարող ենք հպարտությամբ ասել, որ Ադրբեջանի ռազմավարական տեսլականի և անխոնջ ջանքերի շնորհիվ Միջին միջանցքի նման խոշոր նախագիծը, որն ապահովում է Ասիայի և Եվրոպայի միջև ավելի մեծ սիներգիա, դարձել է իրականություն»: «Միջին միջանցքի լիարժեք շահագործման հանձնումը հնարավոր է դարձել ոչ միայն Ադրբեջանի տնտեսական ներուժի, այլև մեր երկրում տիրող քաղաքական կայունության և անվտանգության շնորհիվ», - նշվում է պետության ղեկավարի ուղերձում:
«Այս տարվա օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև համատեղ հռչակագիր ստորագրվեց։ Սա հիմք դրեց «Թրամփի երթուղին միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրին, որը կապահովի անխոչընդոտ կապ՝ Ադրբեջանի Հանրապետության մայրցամաքային մասի և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության միջև։
TRIPP-ը, որը կդառնա Միջին միջանցքի հաջորդ խոշոր հատվածը, կծառայի որպես Ասիան և Եվրոպան կապող հիմնական տրանսպորտային օղակ՝ ընդլայնելով միջազգային բեռնափոխադրումների տարանցիկ հզորությունները և նպաստելով տարածաշրջանի երկրների բարգավաճմանը, ինչպես նաև դրանց ինտեգրմանը համաշխարհային մատակարարման շղթաներին։
TRIPP-ը նաև զգալի ներուժ ունի ապագա էներգապաշարների փոխադրման, էլեկտրաէներգիայի արտահանման, մասնավորապես վերականգնվող էներգիայի, և օպտիկամանրաթելային մալուխների տեղադրման համար, որոնք տարածաշրջանը կվերածեն առևտրի և թվային հաղորդակցության միջազգային հանգույցի։
Ադրբեջանը մոբիլիզացրել է բոլոր ջանքերը՝ այս երթուղու արագ իրականացումն ապահովելու համար», - ընդգծվում է ուղերձում։

