ԿՈՒԲԱՆԻՉԲԵԿ ՕՄՈՒՐԱԼԻԵՎ. ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՆՈՐ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿՍՏԵՂԾԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանը համաշխարհային լոգիստիկայի և տրանսպորտի ոլորտում առանցքային խաղացողներից մեկն է։
Այս մասին հայտարարել է Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը, ելույթ ունենալով Զանգիլան քաղաքում անցկացվող՝ «Միջազգային տրանսպորտային և լոգիստիկ միջանցք. Զարգացման ազդակներ Զանգիլանից» թեմայով միջազգային համաժողովում։
Շնորհավորելով Ադրբեջանին տարածքային ամբողջականության վերականգնման կապակցությամբ՝ նա նշել է, որ այդ տարածաշրջանն ունի կախարդական գեղեցկություն։
«Այս տարածքները կարևոր տրանսպորտային ուղիներից են։ Ադրբեջանը կապում է Եվրոպան և Ասիան և ստեղծում տնտեսական աճի հնարավորություններ։ Թուրքական պետությունների համար առաջնահերթություններից են հանդիսանում տրանսպորտի խնդիրները։ Դա արտացոլված է փաստաթղթերում։ Այս միջոցառմանը հիմնական նպատակն է՝ բարելավել տրանսպորտային և տարանցիկ համագործակցությունը և հաղթահարել դժվարությունները։ Մեր հիմնական նպատակը՝ Անդրկասպյան և Միջին միջանցքների զարգացումն է»,- ընդգծել է Կ.Օմուրալիևը։
Գլխավոր քարտուղարը նշել է ո,ր ԹՊԿ-ի ռազմավարությունը կայանում է նրանում, որպեսզի որքան հնարավոր է՝ Միջին միջանցքը շուտ վերածել անվտանգ տրանսպորտային երթուղու։
«Բացի այդ, մենք նախատեսում ենք տարածաշրջանը դարձնել տրանսպորտային հանգույց: Ակնկալվում է, որ Զանգեզուրի միջանցքը նաև նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար՝ բերելով սոցիալ-տնտեսական և աշխարհաքաղաքական օգուտներ»,- հավելել է նա։


Читайте также

Оставить комментарий