ՏՀԿ-Ը ԿՈՂՄ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆԸ

10 մահմեդական երկրների՝ այդ թվում Ադրբեջանին և Թուրքիային միավորող կառույցի հայտարարությունում մասնակից պետությունները «ողջունում են Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապեր հաստատելու միջոցառումները»։
Տաշքենդում տեղի ունեցած նիստին ելույթ ունենալով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն կունենա ամբողջ տարածաշրջանի երկրների միջև համագործակցության զարգացման համար»: