ԱԼՓԱՐՍԼԱՆ ԲԱՅՐԱՔԹԱՐ. ՄՈՏ ԺԱՄԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔՈՎ ԱՆՑՆՈՂ ԲՈԼՈՐ ԷՆԵՐԳԵՏԻԿ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԼՈԳԻՍՏԻԿ ՀՈՍՔԵՐԸ ԿՈՒՂԱՐԿՎԵՆ ԹՈՒՐՔԻԱ
Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքով անցնող բոլոր էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ հոսքերը կուղարկվեն Թուրքիա։Այս մասին լրագրողներին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանից էլեկտրաէներգիան ներկայումս Թուրքիա է մատակարարվում Վրաստանի միջոցով.
«Միևնույն ժամանակ, Կենտրոնական Ասիայից էներգետիկ ռեսուրսները և լոգիստիկ հոսքերը Ադրբեջանի տարածքով կհասցվեն Թուրքիա, ապա՝ Եվրոպա»։

