ՀԱՋԻԵՎԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է «ԶՄ»-Ի ՆԱԽԱԳԾՈՒՄ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԼՈՒՐԵՐԸ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը մեկնաբանել է «Զանգեզուրի միջանցքի» նախագծում ամերիկյան ընկերության մասնակցության մասին լուրերը։«Արդյոք նրանք համագործակցում են ամերիկյան ընկերությունների հետ, դա նրանց գործն է։ Իսկ մինչ այդ մենք զբաղված ենք մերով։ Մենք ընդլայնում ենք տրանսպորտային կապերը և կապեր հաստատում մեր բոլոր հարևանների՝ Վրաստանի, Իրանի և Ռուսաստանի հետ։
Ընդհանուր առմամբ, նման կապերը օգուտ կբերեն ողջ տարածաշրջանին։ Եթե Հայաստանը պատրաստ լինի, մենք կցանկանայինք միասին զարգացնել Տրանսկովկասյան տրանսպորտային միջանցքը»,-ասել է Հաջիևը։

