ՀԻՔՄԵԹ ՀԱՋԻԵՎԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐ ՀԱՎԱՔԱԳՐԵԼՈՒ ՄԵՂԱԴՐԱՆՔՆԵՐԸ
Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը Х սոցիալական ցանցի իր էջում կտրուկ պատասխանել է Ադրբեջանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին։«Որոշ ԶԼՄ-ներ և սոցիալական ցանցեր վերջերս տարածել են բացարձակապես անհիմն և հորինված պնդումներ այն մասին, որ իբր Ադրբեջանը Իսրայելի հանձնարարությամբ էթնիկ ադրբեջանցիների է հավաքագրել որպես գործակալներ և նրանց Իրան է մտցրել։ Նման անհեթեթ և ֆանտազիայի վրա հիմնված պնդումները իրականության հետ որևէ կապ չունեն և հանդիսանում են ոչ այլ ինչ, քան դիտավորյալ ապատեղեկատվություն։ Մենք կտրականապես մերժում ենք նման կեղծ լուրերը և անհիմն մեղադրանքները», - գրել է նախագահի օգնականը։

