ՀԱՅԱՍՏԱՆԻ ՕԳՏԻՆ ԼՐՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԱԾ ԲԱՀՐՈՒԶ ՍԱՄԵԴՈՎԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԴԱՏԱՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում ավարտել է պետական անվտանգության ծառայության (ՊԱԾ) կողմից պետական դավաճանության մեջ մեղադրվող Բահրուզ Սամեդովի դեմ հարուցված քրեական գործով դատավարությունը։Բահրուզ Սամեդովը ձերբակալվել է պետական անվտանգության ծառայության կողմից 2024 թվականի օգոստոսին իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում։
Նրան մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանի Քրեական օրենսգրքի 274-րդ հոդվածով («Պետական դավաճանություն»)՝ Հայաստանի հատուկ ծառայությունների հետ համագործակցելու համար։
Դատավոր Էլնուր Նուրիևի նախագահությամբ կայացած վերջնական դատավարության ժամանակ Բահրուզ Սամեդովը մեղավոր է ճանաչվել և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։

