ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ ՀԱՄԱՏԵՂ ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՆ ԱՆՑԿԱՑՐԵԼ ՆԱԽՉԸՎԱՆՈՒՄ
Թուրք և ադրբեջանցի զինվորականները համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախչըվանում:Այս տեղեկությունը տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը X սոցիալական ցանցի իր էջում։
Տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի բանակի 9-րդ Կոմանդո բրիգադի հրամանատարությունը և Նախչըվանի Ինքնավար Հանրապետության առանձին համակցված բանակի ստորաբաժանումները համատեղ զորավարժություններ են անցկացրել։

