ՊԱԾ-Ի ՂԵԿԱՎԱՐ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԴԵՌԵՎՍ ՈՉ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄ Է ՑՈՒՑԱԲԵՐՈՒՄ...

Հայաստանը դեռևս ոչ կառուցողական դիրքորոշում է ցուցաբերում անհայտ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում, հայտարարել է Պետական անվտանգության ծառայության ղեկավար, ռազմագերիների, անհայտ կորածների և պատանդների հարցերով պետական հանձնաժողովի նախագահ Ալի Նագիևը Անհայտ կորածների միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Կատրին Բոմբերգերի հետ հանդիպման ժամանակ։
«Աշխատանքներ են տարվում ղարաբաղյան հակամարտության զոհերի զանգվածային գերեզմանների հայտնաբերման և արտաշիրիմման, ինչպես նաև հայտնաբերված աճյունների նույնականացման ուղղությամբ: Ցավոք, Հայաստանը շարունակում է ապակառուցողական դիրք գրավել և անհայտ կորածների ճակատագրերը պարզելու հարցում համագործակցելու մտադրություն չունի»,- ընդգծեց Նագիևը։



Читайте также

Оставить комментарий


0