ԱՅՀԱՆ ՀԱՋԻԶԱԴԵ. ԵԹԵ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ Է ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՊԱՇՐՋԱՓԱԿՄԱՄԲ, ԱՊԱ ՊԵՏՔ Է ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԱՅԼԵՐ ՁԵՌՆԱՐԿԻ ԱՅԴ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ
Եթե Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ապա պետք է գործնական քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադեն՝ անդրադառնալով տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների վերաբերյալ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Նա նշել է, որ Հայաստանը «44-օրյա պատերազմից հետո դրական ներդրում չի ունեցել տարածաշրջանում հաղորդակցությունների բացման գործընթացում և չնայած Հայաստանի հանձնառությանը` ապաշրջափակել Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախչըվանի հետ կապող տրանսպորտային հաղորդակցությունները, Երևանը դեռևս չի կատարել դրանք»:
«Հայաստանը շեղվում է գործընթացից և իր պարտավորություններից՝ գործնականում դժվար իրագործելի բարդ ուղիներով։ Եթե Երևանն իսկապես շահագրգռված է հաղորդակցությունների բացմամբ, չպետք է խուսափի իր պարտավորություններից, այլ գործնական քայլեր ձեռնարկի, որոնք համապատասխանում են տարածաշրջանի նոր իրողություններին», - հայտարարել է Հաջիզադեն:

