ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԱՋԱԿՑԵԼ ԵՐևԱՆԻ և ԲԱՔՎԻ ՄԻՋև ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ. ՊԵՍԿՈՎ

«Երևանից տարբեր մակարդակներով հայտարարություններ ենք լսել, որ միջնորդների կարիք չկա: Երևանն ու Բաքուն ի վիճակի են իրենք շարունակել բանակցությունները մինչև այս գործընթացի ավարտը: Պահպանելով մեր պատրաստակամությունը ցանկացած հնարավոր օգնություն ցուցաբերելու համար՝ մենք կողջունենք կողմերի անկախ ջանքերը»,- ասել է Դմիտրի Պեսկովը։