ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԳՆ. ՊԵՏԱԿԱՆ ԴՈՒՄԱՅԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՆԻԿՈԼԱՅ ՎԱԼՈՒԵՎԻ ԱՆՈՒՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է ԱՅՆ ԱՆՁԱՆՑ ՑՈՒՑԱԿՈՒՄ, ՈՐՈՆՑ ՄՈՒՏՔՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԱՐԳԵԼՎԱԾ Է

Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Վալուևի վիրավորական և սպառնալից հայտարարությունները՝ ուղղված Ադրբեջանի և ադրբեջանական ժողովրդի դեմ, միանգամայն անընդունելի են։
Այս մասին ասված է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեի մեկնաբանության մեջ։
«Այս պատգամավորի հակաադրբեջանական դիրքորոշման պատճառով նրա անունը ներառվել է այն անձանց ցուցակում, որոնց մուտքն Ադրբեջանի Հանրապետություն արգելված է»,- նշել է Այխան Հաջիզադեն։
Այխան Հաջիզադեն հայտնել է, որ սա ՌԴ Պետդումայի պատգամավորներին անցանկալի անձանց ցուցակում ընդգրկելու առաջին դեպքը չէ:
«Օրինակ, այս ցուցակում ընդգրկվել են՝ Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը և Ընտանիքի պաշտպանության կոմիտեի փոխնախագահ Վիտալի Միլոնովը։
Ցավոք, մեր երկրի դեմ հանդես եկող վերոհիշյալ պատգամավորները իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամներ են։ Նման անձանց նկատմամբ, ովքեր հանդես են գալիս ընդդեմ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ադրբեջանական ժողովրդի դեմ, այսուհետ էլ քայլեր կձեռնարկվել ազգային օրենսդրության շրջանակներում», ասել է Հաջիզադեն:


Читайте также

Оставить комментарий