ՄՈՍԿՎԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ Է ԲԱՔՎԻ ՈՒ ԵՐևԱՆԻ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ․ ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱ
Երևանի և Բաքվի միջև հաշտության և ամուր ու կայուն խաղաղության իրական ճանապարհային քարտեզը եռակողմ հայտարարությունների մեջ է, որն ընդունվել են 2020-2023 թվականներին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։Ամենշաբաթյա մամուլի ասուլիսին Զախարովան նշել է, որ Մոսկվան պաշտպանում է Բաքվի ու Երևանի ուղիղ երկխոսությունը և միշտ պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն բոլոր հարցերում` խաղաղության պայմանագրի մշակման, տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման, սահմանների դելիմիտացիայի, դեմարկացիայի, քաղաքացիական հասարակությունների շփումների զարգացման, կայուն խաղաղության հաստատման նպատակով։

