ՌԵՋԵՓ ԹԱՅԻՓ ԷՐԴՈՂԱՆ. ԱԴՐԲԵՋԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԵՂԾ ՋԱՆՔԵՐ ԵՆ ԳՈՐԾԱԴՐՈՒՄ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՀԱՄԱՐ, ԵՎ ԱՆԿԱՐԱՆ ՀԵՏԵՎԵԼՈՒ Է ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ
Ադրբեջանն ու Հայաստանն անկեղծ ջանքեր են գործադրում տարածաշրջանում խաղաղության համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը՝ հիշեցնելով, որ հոկտեմբերի 18-ին Ստամբուլում տեղի է ունեցել «3+3» հարթակի նախարարական նիստը։
«Ակնհայտ է, որ հարթակն արդյունավետ է, և մենք ցանկանում ենք այն վերափոխել ինստիտուցիոնալ հարթակի»,- ասել է Էրդողանը:
Նա հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո Հարավային Կովկասի տարածաշրջանում «կայուն խաղաղության պատմական հնարավորություն է ստեղծվել»:․
«Մենք տեսնում ենք եղբայրական Ադրբեջանի և Հայաստանի ջանքերն այդ ուղղությամբ, և Անկարան կհետևի գործընթացին։ Այժմ կա եզակի հնարավորություն տևական խաղաղության համար։ Մենք կշարունակենք համակարգված աշխատել մեր ադրբեջանցի եղբայրների հետ»,- ասել է նա։