ԵԱՀԿ-Ի ԱՇԽԱՏԱՆՔԸ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ ՈՐԵՎ Է ԱՐԴՅՈՒՆՔ ՉՏՎԵՑ
![](/uploads/posts/2024-05/1715751687_bayramov-620-413.jpg)
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի արտաքին գործերի, եվրոպական գործերի և առևտրի նախարար Յան Բորգի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը և ԵԱՀԿ-ն հետկոնֆլիկտային փուլում կարող են համագործակցության ծրագրերի շրջանակներում ընդլայնել այլ ոլորտներ՝ ելնելով Ադրբեջանի կարիքներից այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ղարաբաղի տարածաշրջանի վերականգնումը, ինչպես նաև ազատագրված տարածքների ականազերծումը: