ՎԱՇԻՆԳՏՈՆՆ ԱՋԱԿՑՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՄԻՋԵՎ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՄԱՆԸ․ ՄԻԼԼԵՐ

Վաշինգտոնն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը՝ շեշտելով․ - «Մենք հավատում ենք, որ դա լավագույն միջոցն է՝ հակամարտության կայուն ավարտին հասնելու համար, և մենք կշարունակենք հետամուտ լինել դրան»։
Անցած տարեվերջին Բաքու այցից հետո ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ՛Բրայանը X-ի իր էջում գրել էր, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ակնկալում է շուտով Վաշինգտոնում հյուրընկալել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներին խաղաղ բանակցությունների համար:


Читайте также

Оставить комментарий