ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՅԼԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ԳԼՈՒԽ ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ՄԵՐ ՀՈՂԵՐՈՒՄ. ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

Սեպտեմբերի 19-ին սկսված հակաահաբեկչական գործողությունը, որը տևեց ընդամենը մեկ օր, նույնիսկ ավելի քիչ, ավարտվեց ադրբեջանական բանակի լիակատար հաղթանակով։ Անջատողական ռեժիմն ընկավ, ծնկի եկավ մեր առաջ, սպիտակ դրոշ բարձրացրեց, հանձնվեց, ընդմիշտ դուրս բերվեց մեր հողերից և նետվեց պատմության աղբանոցը։ Այսպիսով, Ադրբեջանում անջատողականությունը արմատախիլ արվեց, և այս չարիքն այլևս չի կարող գլուխ բարձրացնել մեր հողերում։
Այս մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օրվա և Ամանորի կապակցությամբ հղած ուղերձում։
«Ադրբեջանական բանակը հերթական անգամ ցուցադրեց պրոֆեսիոնալիզմ, հերոսություն, իսկ մեր զինվորներն ու սպաները՝ անձնվիրություն։ Թող Ալլահը լուսավորի մեր բոլոր նահատակների հոգիները: Նրանց պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։ Պետք է նշեմ նաև, որ մենք հանեցինք մեր նահատակների վրեժը: Ռազմի դաշտում մենք վրեժխնդիր եղանք մեր զինվորների, սպաների և խաղաղ բնակիչների համար, ովքեր զոհվել են թե՛ Ղարաբաղյան Առաջին և Երկրորդ պատերազմների, թե՛ հակաահաբեկչական գործողության ժամանակ, Խոջալուի ցեղասպանության զոհերի համար», - ընդգծել է պետության ղեկավարը։


Читайте также

Оставить комментарий