Իլհամ Ալիև. «Հայաստանը պետք է խորհի»

irevanaz.comՄայիսի 25-ին Բաքվի «Բութա» պալատում կայացել է պաշտոնական ընդունելություն նվիրված Հանրապետության Օրվան։
Պաշտոնական ընդունելությանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ։
Շնորհավորելով ադրբեջանական ժողովրդին Հանրապետության Օրվա առթիվ՝ նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության ստեղծումը բնութագրել է, որպես պատմական իրադարձություն։ Պետության ղեկավարը հայտարարել է, որ ադրբեջանական պետությունն ու ժողովուրդը մեծ հարգանքով են վերաբերում Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության հիմնադիրների  հիշատակին։ Նշելով, որ ԱԺՀ-ի անկախությունը եղել է շատ կարճաժամկետ, պետության ղեկավարն ընդգծել է, որ միևնույն ժամանակ՝ այդ երկու տարվա ընթացքում շատ բան է արվել։
Նշելով, որ ԱԺՀ-ի անկումից հետո Ադրբեջանում սկսվել է խորհրդային ժամանակաշրջան, նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ չնայած բոլոր դժվարություններին ու գաղափարական շրջանակներին՝ այդ ժամանակը նույնպես հաջող է եղել Ադրբեջանի համար։
Նշելով, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը հանդիսանում է երկրի առջև կանգնած գլխավոր խնդիր, նախագահ Իլհամ Ալիևը ափսոսանքով ընդգծել է, որ այդ ուղղությամբ ոչ մի արդյունք չկա։ Նա ասել է, որ ազդեցիկ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվել են Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում հակամարտության կարգավորմանը վերաբերվող բավարար բանաձևեր ու որոշումներ։ Պետության ղեկավարը հայտնել է նաև, որ մի քանի օր առաջ Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում այդ հարցի կապակցությամբ շատ հիմնադիր ու արդարացի բանաձև է ընդունվել։
«Պատերազմը չի վերջացել, ավարտվել է միայն նրա առաջին մասը։ Մենք չենք ուզում վերսկսել ռազմական գործողությունները, սակայն դրանից խուսափելու համար Հայաստանը պետք է խորհի ու վերջ տա իր նման ապակառուցողական դիրքորոշմանը»,- ընդգծել է նա։
«Այսօր՝ Ադրբեջանը տնտեսության զարգացման տեմպերով հանդիսանում է համաշխարհային մասշտաբով առաջնորդ երկիր»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը, նշելով, որ միջազգային վարկային գործակալությունը Ադրբեջանին շնորհել է բարձր վարկային վարկանիշ։ Նա ընդգծել է, որ ապահովվում է երկրի տնտեսության դիվերսիֆիկացիան, կրճատվում է նավթից ու գազից կախվածությունը, մեծ աջակցություն է ցուցաբերվում մասնավոր հատվածին։ Ներկա ժամանակ մեր տնտեսության 80 տոկոսը ձևավորվում է մասնավոր հատվածում։
Նշելով, որ Ադրբեջանը ձգտում է հարևանների հետ հարաբերություններն ստեղծել միջազգային իրավունքի սկզբունքների, փոխադարձ հարգանքի ու վստահության հիման վրա, մեկը մյուսի գործերին չմիջամտելու պայմանով՝ պետության ղեկավարն ասել է, որ ոչ վաղուց մեր երկիրը դարձել է չմաիցման շարժման անդամ։ Նա նշել է, որ տվյալ կազմակերպությունը Ադրբեջանի նկատմամբ մեծ համակրանքով ու վստահությամբ է վերաբերում, և մենք՝ օգտվելով դրանից, էլ ավելի շատ բարեկամներ ձեռք կբերենք։
Նշելով, որ մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը և իրավական ու ժողովրդավարական պետության կառուցման գործընթացը առաջիկայում ևս հաջողությամբ կշարունակվի, նախագահ Իլհամ Ալիևը մի անգամ ևս ադրբեջանական ժողովրդին շնորհավորել է Հանրապետության Օրվա առթիվ։
Այնուհետև կայացել է 2012 թ. գիտության բնագավառում Ադրբեջանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման արարողությունը։
Ղարաբաղի, Նախչըվանի ու Իրավավանի խանության պատմության կապակցությամբ մի շարք աշխատանքների համար պեատական մրցանակի է արժանացել գիտնական-պատմաբաններ Յագուբ Մամեդովը, Սուլեյման Մամեդովը, Նազիմ Մուստաֆաևը, Գոհար Մամեդովան և ուրիշներ։
Ադրբեջանի Գիտությունների Ազգային ակադեմիայի պատմության ինստիտուտի տնօրեն Յագուբ Մահմուդովը՝ երկրի գիտական հասարակության անունից պետության ղեկավարին երախտապարտություն է հայտնել բարձր ուշադրության ու հոգատարության դրսևորման համար։



Читайте также

Оставить комментарий