ՇԱՀԻՆ ՄՈՒՍՏԱՖԱԵՎ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԾ ՍԽԱԼ Է ԳՈՐԾԵԼ՝ ՀՐԱԺԱՐՎԵԼՈՎ ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔԻՑ

Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևն ընդունել է Բաքվում Իրանի դեսպան Սեյեդ Աբբաս Մուսավիին, քննարկել երկու երկրների առաջնորդների միջև անցած շաբաթ ձեռք բերված պայմանավորվածությունները։
Նոյեմբերի 9-ին Տաշքենդում կայացած այդ հանդիպմանը Իլհամ Ալիևն ու Էբրահիմ Ռայիսին քննարկել էին Իրանի տարածքով Նախչըվան տրանսպորտային միջանցքի կառուցման, Արաքսի հարավային ափով երկաթուղային և ավտոմոբիլային երթուղիների համաձայնեցման հնարավորությունները։
Ալիևն այդ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը մեծ սխալ է գործել՝ հրաժարվելով Զանգեզուրի միջանցքից»։


Читайте также

Оставить комментарий