ԱՐԳԵԼՎԵԼ Է ՆԻԴԵՌԼԱՆԴԱՀԱՅ ԴԱՇՆԱԿՑԱԿԱՆԻ ՄՈՒՏՔԸ ՀԱՅԱՍՏԱՆ

Նիդեռլանդահայ դաշնակցական Ասլան Ասլանյանի մուտքը Հայաստան արգելվել է։
Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը․
«Վաղ առավոտյան զանգ եմ ստանում: Հոլանդիայի դաշնակցական ընկերներից մեկն է՝ Ասլան Ասլանյանը: Հուզված ձայնով տեղեկացնում է, որ Հայրենիք է եկել ընտանիքով, ՀՄԸՄ համահայկական բանակումին մասնակցելիք որդու, մի քանի այլ սկաուտների հետ, բայց իրեն սահմանապահներն արգելել են մուտք գործել երկիր:
Հայրենիքի ազգադավ իշխանությունը ԱՐԳԵԼԵԼ է: Ենթադրեցի, որ այս իշխանության կազմած խայտառակ սեւ ցուցակում է անունը: Հարցնում եմ՝ «ցույցերի մասնակցե՞լ ես», ի նկատի ունենալով հականիկոլական ակցիաները: Պատասխանում է՝ միշտ, Թուրքիայի ու Ադրբեջանի դեսպանատների ու այդ երկրների դեմ», - գրել է Մանուկյանը:


Читайте также

Оставить комментарий