ՎԻԼԵՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ․ ՔԵԼԲԱՋԱՐ ԱՆՎԱՆՈՒՄԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ Է ՍԱԶՈՒՄ ՔԱՆ ՔԱՐ-ՎԱՃԱՌ

ԱԺ պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Քարվաճառը Քելբաջար կոչելու համար իրեն ուղղված մեղադրանքներին։
Գրառումը ներկայացնում ենք ստորև,
«Բարի լույս, եկել եմ ասեմ, որ երեկ չէ, առաջին օրվա Քելբաջար-Քարվաճառ թեմային կրկին եմ անդրադառնում՝ հատուկ ինտելեկտուալների համար, առավել ևս, որ պարզվեց, լավ, սա մի ուրիշ անգամ կասեմ... Եվ ուրեմն՝ ինչ եմ ես գրել, միտքը հետևյալն էր՝ «ըստ տեղանքի անվան, բովանդակության և հնչողության էության ու հատկանիշների համապատասխանությանը՝ Քելբաջարն ավելի է սազում, քան՝ Քարվաճառը»:
Իհարկե, ընդունում եմ, որ նախադասությունն այդքան էլ գրագետ չէ կազմված: Սակայն խնդրում եմ, ուշադրություն՝ չեմ գրել ադրբեջանական է, հայկական է, չինական է, պորտուգալական է, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ հիշատակվում, չեմ գրել, որ դարում է առաջին անգամ քարտեզի վրա հայտնվել, չեմ գրել տեղանունների հանրագիտարանային բառարաներն ինչ են պնդում, չեմ գրել անվանման ծագումնաբանությունը, ըստ բառարանների, թյուրքական է, պարսկական է, հայկական է, թե քրդական:
Ուղղակի գրել եմ, որ տեղանքի հատկանիշներին և էությանը, հնչողությամբ և իմաստով Քելբաջար անվանումը, որը թարգմանաբար նշանակում է՝ բերդ գետի վրա կամ քարե ամրոց, ավելի շատ է սազում քան Քար-Վաճառ: Առավելևս իմաստով, առավելևս: Այսքանն էի գրել, որևէ այլ բան, որը յուրաքանչյուրը տեսնում է, ըստ իր ցանկության և անձնական վերաբերմունքի, գրված չէ այստեղ»։


Читайте также

Оставить комментарий