ՍԱԹԻԿ ԱՍԱՏՐՅԱՆ. «ՄԵՆՔ ՉԵՆՔ ՈՒԶՈՒՄ ԱՊՐԵԼ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ, ՏԵՂԱՓՈԽԵՔ ՀԱՅԱՍՏԱՆ»

Լաչինում անօրինական ապրող Սաթիկ Ասատրյանը, ով վերջերս մասնակցել էր Լաչինի միջանցքի փակման ակցիային, լրագրողների հետ զրույցում պատմել է, որ Հայկ Խանումյանը (Ղարաբաղի անջատողական ռեժիմի մնացորդների «տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար» - Խմբ.) Խանքենդիից եկել և ասել է, որ մինչև օգոստոսի 25-ը քաղաքը պետք է լքել:
Ընդ որում՝ Ասատրյանի խոսքով, Խանումյանը հետաքրքրվել է, թե ով որտեղ է ուզում Ղարաբաղում ապրի:
«Հայկ Խանումյանից հարցնում ենք՝ ինչքանո՞վ եք երաշխավորում, որ գնանք Ղարաբաղի մեկ այլ բնակավայրում ապրենք, երրորդ անգամ մեզ տեղից-տեղ չեք անի: Ասաց՝ պատկերացրեք, որ երաշխիք չկա, շատ հնարավոր է, որ մի երկու տարի ապրեք, մի օր էլ այնտեղից դուրս գաք: Մենք ասացինք, դե որ այդպես է, էլ Ղարաբաղում չենք ուզում ապրել, օգնեք Հայաստան տեղափոխվենք, բայց իրենք պնդում են՝ միայն Ղարաբաղ: Է, մենք էլ չենք ուզում Ղարաբաղ, վախենում ենք»,- պատմել է Սաթիկ Ասատրյանը:


Читайте также

Оставить комментарий