Ազնիվ Բաղդասարյան: Նրանք ինձ միշտ վախեցնում էին, որ եթե ես ընկնեմ ադրբեջանցիների ձեռքը, նրանք կսպանեն ինձ

irevanaz.com

Նախօրեին անցկացվել է մամուլի ասուլիս՝ մարտական գոտուց տարհանված, Հայաստանի քաղաքացի Ազնիվ Բաղդասարյանի մասնակցությամբ:
Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի նախագահի տեղակալ Այնուր Սոֆիևան նշել է, որ Ազնիվ Բաղդասարյանը ծնվել է Դուշանբեում և ամեն ամառ հյուրընկալվել է՝ Բաքվում ապրող իր տատիկի տանը:
Ա.Սոֆիևան ասել է, որ զրույցի ընթացքում Ա.Բաղդասարյանին տեղեկացրել են, որ ադրբեջանական ժողովուրդը հայ ժողովրդի հետ խնդիրներ չունի, նպատակը օկուպացված տարածքների ազատագրումն է:
Բաղդասարյանն ասել է, որ նրա համար վատ ազգ կամ վատ մարդ չկա. «Մենք նույնպես պատերազմ չենք ուզում: Մենք նույնպես չենք ցանկանում, որ մեր երեխաները որբ մնան և անտուն: Մենք ուզում ենք միասին ապրել, ինչպես Խորհրդային Միության ժամանակ էր: Մենք հիմնականում խաղաղասեր ենք: Քաղաքացիական բնակչությունը տառապում է ռումբերից: Ես նրանցից մեկն եմ: Ռումբի պայթյունի ժամանակ գիտակցությունս կորցրեցի, երբ ուշքի եկա, տեսա, որ մենակ եմ, ոչ ոք չկա: Երեք օր մենակ էի խանութում: Նրանք ինձ միշտ վախեցնում էին, որ եթե ես ընկնեմ ադրբեջանցիների ձեռքը, նրանք կսպանեն ինձ: Դրա համար էլ վախենում էի: Բայց եղավ հակառակը, ինձ հետ շատ լավ էին վերաբերվում»:
Բաղդասարյանը ընդգծել է, որ երկու ժողովուրդները երկար ժամանակ ապրել են բարեկամության մեջ. «Մենք չպետք է հարյուրամյակներ պատերազմենք: Մենք չենք ուզում, որ մայրերը սգան իրենց երեխաների մահվան համար, իսկ երեխաները որբանան»:
Բաղդասարյանը նշել է, որ Ադրբեջանում իրեն ջերմ են վերաբերվել որպես քաղաքացիական անձի, նրա հետ հարգալից են վերաբերվել նաև՝ Ընտանիքի, կանանց և երեխաների հարցերով պետական կոմիտեի ներկայացուցիչները. «Նրանք ինձ ցույց տվեցին Բաքուն, որի մասին ես հաճելի հիշողություններ ունեի, ցույց տվեցին տունը որտեղ տատս էր ապրում: Մենք թեյ խմեցինք, գուտաբ կերանք, փախլավա: Ինձ դուր են գալիս ձեր գուտաբները, փախլավան, ձեր գութաբներն ու փախլավան լավագույնն են աշխարհում: Ես ուզում եմ, որ երկու ժողովուրդները կրկին ապրեն խաղաղության և բարեկամության պայմաններում»:



Читайте также

Оставить комментарий