ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒ. «ԹՈՒՐՔԻԱՆ ՓԱԿԵԼ Է ԻՐ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ՆԱԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՕԴԱՆԱՎԵՐԻ ՀԱՄԱՐ»

«Ամեն օր Թուրքիայի տարածքով թռիչքներ էին իրականացվում։ Այժմ մենք դրանք դադարեցրել ենք։ Թող մեզանից չնեղանան, բայց մեր օդային տարածքը փակ է նաև հույժ կարևոր անձանց համար։ Մենք [օդային տարածքը] փակել ենք նաև Փաշինյանի օդանավի համար», - նշել է Չավուշօղլուն՝ ընդգծելով, որ միակ բացառությունն արվել է Հայաստանի խորհրդարանի խոսնակի օդանավի համար։