ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԲԱՆԱԿԻ ԴԻՐՔԵՐԸ ԳՆԴԱԿՈԾՎԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶՈՒ ԿՈՂՄԻՑ

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է Լաչինի ուղղությամբ հայկական սադրանքի հետևանքով երեք զինծառայողի զոհվելու մասին։
Ինչպես  հայտնել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, ապրիլի 11-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Գյորուսի շրջանի Դըղ բնակավայրի ուղղությունից գնդակոծել են Լաչինի շրջանի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ կիրառելով տարբեր տրամաչափի զինատեսակներ:
Ավելի ուշ հայկական կողմը շարունակել է գնդակոծությունը ականանետներից և խոշոր տրամաչափի զինատեսակներից: Մեր զինծառայողների զգոնության արդյունքում հայկական կողմի սադրանքը վճռականորեն կանխվել է, իսկ կրակակետերը՝ ճնշվել։
Ադրբեջանական բանակի ձեռնարկած պատասխան միջոցառումների ընթացքում Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները զգալի կորուստներ են կրել։
Նշված ուղղությամբ իրավիճակը ներկայումս հարաբերական կայուն է, օպերատիվ իրավիճակը գտնվում է ադրբեջանական ստորաբաժանումների լիակատար վերահսկողության տակ։ Հայկական կողմի սադրանքը կանխելիս զոհվել են ադրբեջանական բանակի զինծառայողներ Զալով Վիդադի Նիզամի օղլուն, Հասանով Էլշադ Գաբիլ օղլուն և Թաղիև Սաբուհի Գյունդուզ օղլուն։


Читайте также

Оставить комментарий