ՀՈՒԼՈՒՍԻ ԱՔԱՐ. «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԸ» ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԶԵՆՔ

«Հայկական հարցը» ոչ մի կապ չունի պատմական իրողությունների հետ և օգտագործվում է որպես քաղաքական գործիք [Թուրքիայի դեմ]։ Օսմանյան պետությունում 1915 թվականի իրադարձությունների նկատմամբ կանխակալ մոտեցումը այս հարցի լուծումը տանում է փակուղի։
Anadolu-ի փոխանցմամբ՝ նման կարծիք է հայտնել Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ Անկարայի Բիլիմ համալսարանի կողմից կազմակերպված 1915 թվականի իրադարձություններին նվիրված սեմինարի ժամանակ։
Պաշտպանության գերատեսչության ղեկավարը նշել է՝ օսմանյան պետության գոյության վերջին տարիների իրադարձությունների համակողմանի ուսումնասիրության կարևորությունը։
Նրա խոսքով, հարցի անաչառ պարզաբանման առումով կարևոր դեր են խաղում նաև երրորդ երկրների արխիվները, այդ ժամանակաշրջանի հետ կապված դիտարկումները։
«Հայկական հարցը» ծագել է՝ հիմնականում այնպիսի տերությունների շահերից ելնելով իրականացվող սադրանքների ֆոնին, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Ռուսաստանը»,- ասել է նախարարը՝ հիշեցնելով, որ Millet-i Sadıka («Հավատարիմ ազգ») անունը դարեր շարունակ օսմանյան պետությունում տրվել է հայերին։


Читайте также

Оставить комментарий