ՕԼԱՖ ՇՈԼՑ. ԵՍ ԵՎ ՊԱՐՈՆ ԱԼԻԵՎԸ ԿԻՍՈՒՄ ԵՆՔ ԱՅՆ ԿԱՐԾԻՔԸ, ՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ԼՈՒԾՎԻ
![](/uploads/posts/2023-03/1678862678_olaf-sholts-620.jpg)
Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ժամանակ մամուլին տված իր հայտարարության մեջ։
Շոլցը, մասնավորապես, ասել է.
«Այստեղ, բնականաբար, կա լարվածության աճի սպառնալիք, և վերջին ամիսներին և շաբաթներին տեղի ունեցած իրադարձությունները հաստատեցին դա։ Մենք ցանկանում ենք, որ այս հակամարտությունը կարճաժամկետ և տեղում երկարաժամկետ և ընդունելի լուծում գտնի։ Խոսելով այստեղ խաղաղ կարգավորման մասին՝ բնականաբար նկատի ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի տարածքային ամբողջականության ապահովման անհրաժեշտությունը։
Ես և պարոն Ալիևը կիսում ենք այն կարծիքը, որ հակամարտությունը պետք է լուծվի»: