ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ. ՄԵԾԱՄՈՐԻ ԱԷԿ-Ը ՎՏԱՆԳ Է ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՈՂՋ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՐ

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Մարիանո Գրոսիի հետ։
Անդրադառնալով միջուկային անվտանգության խնդրին՝ Իլհամ Ալիևն ասել է, որ Հայաստանում գործում է Մեծամորի ատոմակայանը, որը մեծ միջուկային վտանգ է ներկայացնում Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի համար։ Նա նշել է, որ կայանը աշխատում է հին տեխնոլոգիաներով, ունի լուրջ տեխնիկական խնդիրներ և ընդգծել, որ մտահոգիչ է Մեծամորի ատոմակայանի միջոցով ձեռք բերված որոշ միջուկային նյութերի ապօրինի առևտուրը։
Հանդիպմանը ընդգծվել է բոլոր պետությունների կողմից միջուկային զենքի չտարածման պայմանագրի պահպանման կարևորությունը, մտահոգություն է հայտնվել միջուկային զենք ստեղծելու փորձերի առնչությամբ, որոնք կարող են լուրջ վտանգ ներկայացնել միջազգային խաղաղության և անվտանգության համար։


Читайте также

Оставить комментарий