13-ամյա ադրբեջանցի աշակերտուհին նամակ է գրել Ադելինա Ավագիմյանի

irevanaz.comԲաքվեցի 13-ամյա աշակերտուհի Նարգիզ Գազին նամակ է գրել ղարաբաղցի Ադելինա Ավագիմյանին:.

«Բարեւ Ադելինա՝ ես այսօր կարողացա կարդալ քո նամակը՝ ուղղված նախագահ Իլհամ Ալիեւին: Նաեւ հենց այսօր կարդացի քեզ տրված պատասխանը: Աչքի անցկացրի այլ գրառումները:

Որոշ գրառումներում ասվում է, որ նամակը գրված է ոչ քո կողմից , այսինքն ոչ 13-ամյա աղջկա ձեռքով, այլ քո անունից՝ ինչ-որ մեկ ուրիշի կողմից: Կան նաև ոմանք, ովքեր համեմատում են քո նամակը Սամանտա Սմիթ անունով ամերիկացի աշակերտուհու նամակի հետ՝ ուղղված Խորհրդային Միության ղեկավարին: Նա նույնպես 13 տարեկան էր, նա նույնպես  նամակ էր գրել մի պետության ղեկավարին: Բայց ես հավատացի, որ նամակը դու ինքդ ես գրել: Դրա համար էլ գրում եմ քեզ այս նամակը:

Քո նամակից ես հասկացա, որ մենք քեզ հետ միասին ընդհանուր շատ բան ունենք՝ ես նույնպես 13 տարեկան եմ, իմ ծնողները՝  պապիկիս ու տատիկիս, նրանց ծնողները նույնպես ծնվել եւ ապրել են Ղարաբաղում  (իմ նախապապը եղել է  Շուշայի փոխմարզպետը): Դու նույնպես  ռոմանտիկ ես՝ սիրում ես նայել աստղերին,  դու նույնպես անտարբեր չէս քեզ  շրջապատող կյանքին, չես սիրում պատերազմ եւ սիրում ես հայրենիքը:

Բայց մենք ունենք նաեւ տարբերիչ հատկություններ, ես գրում եմ դրանցից երկուսի մասին :

Նախ և առաջ, դա այն է, որ դու ապրում ես Ղարաբաղում: Ես նույնպես կարող էի ծնվել եւ ապրել այնտեղ, սակայն դա չստացվեց: Պատճառն այն է, որ քո հայրը եւ մյուս հայերի հայրերը, որոնք եկել են Հայաստանից եւ աշխարհի բոլոր ծայրերից, գրավեցին քաղաքը եւ իմ ծնողներին, պապիկիս ու տատիկիս եւ այլ ազգականներիս արտաքսեցին իրենց հայրենի հողերից:

Այսօր դու ավելի շատ հնարավորություն ունես հիանալ հայրենիքով: Ցանկացած ժամանակ կարող ես զբոսնել Ղարաբաղի տեսարժան վայրերում եւ խմել աղբյուրի ջրից: Ես դեռ չունեմ նման հնարավորություն: Ես հավատում եմ, որ աստղերը, որոնց Ղարաբաղում դու նայում ես, ավելի գեղեցիկ ու պայծառ են:

Իսկ իմ Ղարաբաղն ապրում է իմ մտքերում: Ինչպես Էքզյուպերի «Փոքրիկ իշխանը» ես նույնպես ունեմ իմ սեփական մոլորակը, դա Ղարաբաղի մոլորակն է: Իմ մոլորակը գոյացել է տատիկիս ու պապիկիս հիշողություններից, մայրիկիս զրույցներից  և հայրիկիս գրառումներից:

Մեր միջև երկրորդ տարբերությունը կայանում է նրանում, թե մենք որքանով ենք անկեղծ: Դու գրում ես, որ «դու չեմ մտածում մեր մասին, մեր երկրի մասին, եւ քո ծնողները նույնպես չեն մտածում»: Ին՞չ է նշանակում չմտածել այն մարդկանց մասին, ովքեր գտնվում են քո շուրջը: Ստացվում է այնպես, որ դու մտածում ես «հեռու ապրող քո հասակակիցների եւ նրանց երկրների մասին», բայց քո մոտակայքում ապրող մարդկանց մասին  չես մտածում: Դա արդյո՞ք նորմալ է: Բայց ես մտածում եմ ձեր մասին: Մտածում եմ Ղարբաղի ապագայի մասին, այնտեղ ապրող ժողովրդի մասին և նրանց մասին, ովքեր կապրեն  ապագայում:

Մեր տարբերությունը կայանում է նաև նրանում, որ, չնայած վերապրած աղետներին, իմ ընտանիքը չի սովորեցնում ինձ ատելություն: Կարծում եմ, որ դու զգում ես, որ այս նամակում ես քո նկատմամբ որեւէ ատելություն չեմ տածում:

Նամակում դու գրում ես՝ «Ես իմ պապիցս  լսել եմ, որ պատերազմից առաջ, նույնիսկ 50 կամ 100 տարի առաջ, երբ այստեղ կային ադրբեջանցիներ, մահանալու ժամանակ  նրանց արտահանում էին Ղարաբաղից եւ թաղում են իրենց իսկական հայրենիքում, որոհետեւ նրանք լավ էին գիտակցում , որ սա  իրենց հայրենիքը  չէ,  ոչ էլ հողը: Դրա համար  էլ այստեղ գրեթե չկան ադրբեջանական գերեզմանոցներ ...»:

Ես այս խոսքերը կարդացի իմ ընտանիքի անդամներին, հայրս լսեց եւ բոլորովին այլ բան ասաց:

Նա ասաց. «Իսկ ին՞չ եղան Լեռնային Ղարաբաղի գյուղերում գտնվող բազմաթիվ ադրբեջանական գերեզմանոցները»: Այդ քաղաքի, որտեղ դու ես ապրում եւ իմ Աղդամի միջեւ կա ընդամենը 28 կմ հեռավորություն: Խնդրիր քո պապից, ով ասել է քեզ այդ խոսքերը, թող քեզ  հայրիքի հետ միասին տանի Աղդամ:

Երբ դուք կանցնեք Ասկերանի միջով՝ ճանապարհի ձախ եւ աջ կողմերում դու կտեսնես մի հսկայական գերեզմանատուն: Դա Կովկասի ամենահնագույն գերեզմանոցներից  մեկն է, որը կոչվում է Կարաղաջլի: Այդտեղ, եթե իհարկե չեն ոչնչացրել՝ վերջին ժամանակաշրջանում թաղվածների,  ինչպես նաև իմ հոր տատի գերեզմանի հետ միասին դու կարող ես տեսնել նաեւ մի քանի հարյուր տարվա վաղեմություն ունեցող գերեզմաններ:

Ապա դուք կհասնեք մինջեւ Աղդամ: Քեզ հետաքրքրում է՝«արդյոք գոյություն ունեն մեզանից շատ հեռու գտնվող մոլորակներ եւ արդյո՞ք այնտեղ ապրում են մարդիկ...»: Իսկ դու մտածել ես՝ Խանքենդիի մոտակայքում գտնվող Աղդամում ինչ որ  ժամանակ ապրող տասնյակ հազարավոր մարդկանց ճակատագրի մասին:

Իմ մայրն ու հայրը ծնվել և ապրել են այդ հողի վրա: Ո՞վ է այդ քաղաքը վերածել ավերակների՝ Ադելինա:

Ես տեսել եմ Աղդամը «Կովկասյան Հիրոսիմա» կարճամետրաժ կինոնկարի սյուժեներում, դու նույնպես դիտիր այդ կինոնկարը, այն կարող ես գտնել YouTube-ում: Երբ կտեսնես նրա փաստացի ավերակները՝ հարցրու քո հայրիկից, թե ով եւ ինչ՞ու է քանդել  այդ քաղաքը: Արտասահմանցի լրագրողները, ովքեր ականատես են լինում ժամանակակից  Աղդամի պատկեր հետ՝ համեմատում են այն ատոմային ռումբի պայթյունից  հետո ավերված Հիրոսիմաի հետ:

Այնտեղից վերադարնալու ժամանակ խնդրիր՝ ավտոմեքենան կանգնեցնել
 Խոջալույում եւ աղոթիր այնտեղ սպանված երեխաների հոգու համար:

Իմ երկրակից՝ Ադելինա:

Ես նույնպես Ղարաբաղից եմ, զգում եմ դա որպես սրտազարկ կրծքավանդակում: Ես հպարտ եմ նրանով, որ ես Ղարաբաղից եմ: Ոչ նրա համար, որ դա հիասքանչ  հայրենիք է, այլ նրա համար, որ այդ գեղեցիկ հողերում  ապրել եւ աշխատել են հիանալի մարդիկ:

Ես համացանցում մի անգամ կարդացել եմ, որ տաղանդավոր հայերի մեծ մասը Ղարաբաղից են:

Եթե դու միայն իմանաիր, թե Ղարաբաղի հողը որքան տաղանդավոր երաժիշտներ, գրողներ, բանաստեղծներ, արվեստագետներ, գիտնականներ եւ զինվորականներ է աճեցրել: Միայն  Ուզեիր  Հաջիբեքովն արժանի է ամեն ինչի:

Ես սովորում եմ արվեստի գիմնազիայի դաշնամուրի դասարանում: Ես ունեմ մի ցանկություն՝ գրել իմ երաժշտությունը: Մի անգամ, երբ ես վերադառնամ Ղարաբաղ, ես նաև քեզ համար կկատարեմ այդ երաժշտությունը, որը կկոչվի «Ղարաբաղի սերը»:

Իսկ առայժմ ես եզակի մի խնդրանք ունեմ `քո ընկերների հետ միասին, որոնց հետ դու կկարդաս այս նամակը, խնայիր Ղարաբաղը մինչեւ իմ վերադարձը, ողջ ջանքերով փորձիր կանխել մնացած հուշարձանների, տների ոչնչացումը՝ եթե իհարկե դրանք դեռ մնում են:

Ես վստահ եմ, որ մենք դեռ ունենք հնարավորություն միասին հայրենիք ստեղծելու, որը կարող է ապշեցնել եւ զարմացնել ողջ աշխարհին:

Հարգանքներով՝
Նարգիզ Գազի, Բաքվի արվեստի գիմնազիայի 8-րդ դասարանի աշակերտուհի»:



Читайте также

Оставить комментарий