Ալեքսեյ Վլասով. «Ռուսաստանը չի նախատեսում նվազեցնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տեմպերը»
Հարցազրույց՝ Մոսկվայի Պետական համալսարանի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Վլասովի հետ:
- Առկա է կարծիք, որ Հյուսիսային Կովկասի հետ տնտեսական կապերի ամրապնդման և Ռուսաստանի հետ անվտանգության ոլորտում փոխհարաբերությունների ընդլայնման հաշվին՝ Ադրբեջանը կարող է նպաստել՝ ՌԴ կովկասյան տարածաշրջանում իրավիճակի կայունացմանը և այսպիսով այնտեղ ահաբեկչական գործունեության նվազեցմանը: Ինչպիսի՞ն է Ձեր կարծիքն այդ առումով:
- Այս հարցը կարելի է դիտարկել ավելի լայն համատեքստում: Հարավային Կովկասում իրավիճակի ընդհանուր կայունացումը՝ դրական ազդեցություն կունենա Հյուսիսային Կովկասի տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վրա: Հենց այդ պատճառով ղարաբաղյան հակամարտության կարգավորումը Ռուսաստանի համար կարեւոր նշանակություն ունի՝ հաղթահարելու այն հակասությունները, որոնք ստեղծվել են Վրաստանի հետ հարաբերություններում՝ Սահակաշվիլիի դարաշրջանում:
Բայց Դուք իրավացի եք այն հարցում, որ Ադրբեջանի հետ համագործակցության զարգացումը ոչ միայն առևտրի և տնտեսության, այլ նաև երկկողմ փոխհարաբերության ողջ ոլորտներում՝ կնպաստի կովկասյան հարաբերությունների ընդհանուր ֆոնի բարելավմանը, այդ թվում` ահաբեկչական խմբերի ակտիվության նվազման տեսանկյունից, որոնք սպառնում են Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Կասպից ծովի տարածաշրջանի երկրների անվտանգությանը: Դա մի ընդհանուր գլխացավ է, և հետևաբար մեր երկրների համար կարևոր կլիներ համագործակցել այն ինտեգրացված կառույցների շրջանակներում, որոնք զբաղվում են անվտանգության խնդիրներով:
- Կարել՞ի է արդյոք՝ 2010 թ. անհաջողություններից հետո՝ 2011 թ. որևէ առաջընթաց հուսալ՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործնթացում:
- Ռուսաստանը չի պատրաստվում դուրս գալ խաղաղապահ գործընթացից և նվազեցնել կարգավորման տեմպերը: Բայց պետք է հստակ գիտակցել, որ առանց հակամարտող ուժերի՝ բավարար մակարդակի փոխզիջման գնալու պատրաստակամությանը՝ բանակցություններում հաջողության հասնելու հավանականությունը չափազանց փոքր է: Այնուամենայնիվ չի կարելի ասել, որ 2010 թվականը այդ առումով եղել է իզուր անցկացված տարի: Այլ հարց է, որ հանդիպումների պարբերականությունը պետք է լրացվի համապատասխան որակով: Եկեք հուսանք, որ 2011 թ. այդ առումով, կբերի դրական փոփոխություններ: Եվ այդ առումով ես լավատես եմ:
-Վաշինգտոնի և ֆրանսիայի, ինցպես նաև Եվրամիության դիտարկվող պասիվության պայմաններում՝ Մոսկվայի միանձնյա մասնակցությունը որպես միջնորդ կարո՞ղ է հանգեցնել առաջընթացի՝ հակամարտության կարգավորման գործում:
- Մոսկվան արդեն այժմ ստանձնում է հիմնական անվանական ռիսկերը: Եվ լավ կլիներ, որպեզի Վաշինգտոնը և Փարիզը պատրաստ լինեին՝ դրանք բաժանել հավասար սկզբունքներով: Բայց դեռ դիդարկվում է, որ ոչ տարածաշրջանային ուժերը ոչինչ չունեն առաջարկելու հակամարտող կողմերին: Այնպես որ Մոսկվան ոչ թե ճնշում է մյուս միջնորդների վրա, այլ ավելի շուտ Ռուսաստանը դրսեւորում է ավելի լայն միջնորդության լիազորություն: