Վլադիմիր Կարապետյան. «Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, եւ ոչ թե ստախոս վարչապետ, հնարավոր է՝ ունենայինք ավելի մեծ ներդրումներ, ավելի աշխույժ տնտեսություն»

irevanaz.com- ՀՀՇ 16-րդ համագումարում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը նշեց, թե առանց Ղարաբաղյան հակամարտության եւ հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման Հայաստանը բոլոր ոլորտներում մասնավորապես, անվտանգության, տնտեսական զարգացման եւ ժողովրդագրական վիճակի բարելավման հեռանկար չունի, անկախ այն հանգամանքից, թե ում ձեռքում կլինի իշխանության ղեկը: Դուք, որպես ՀԱԿ ներկայացուցիչ, կիսու՞մ եք այս տեսակետը:

- Նախ պետք է ասեմ, որ Տեր-Պետրոյսանի այս հայտարարությունը թյուր ըմբռնումների տեղիք է տվել. նա չի օգտագործել «բոլոր ոլորտներում» արտահայտությունը, եւ ընդգծել է երեք կարեւոր ոլորտներ՝ անվտանգություն, տնտեսական զարգացում եւ ժողովրդագրական վիճակ: Ես պետության զարգացման համար հավասարապես կարեւոր եմ համարում նաեւ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները, քաղաքացիական հասարակության ձեւավորումը, որոնք ուղիղ կապ չունեն Ղարաբաղի հետ եւ Տեր-Պետրոսյանը դրանց մասին չի էլ խոսել` նա իր գործով եւ ամենօրյա պայքարով է ապացուցում իր նվիրվածությունն այդ արժեքներին: Իսկ կոնկրետ այդ ոլոտների վերաբերյալ հայտարարությունը իր իսկ՝ Տեր-Պետրոսյանի անալիզն է, որը հենվում է վերջին 12-13 տարվա իրողությունների վրա: Այսինքն, հիմնական տարածաշրջանային տնտեսական, տրանզիտային ծրագրերը, ցավոք, շրջանցել են Հայաստանը եւ այսօր էլ մենք շարունակում ենք մնալ հիմնական տարածաշրջանային ծրագրերից դուրս: Եթե մենք ունենայինք նորմալ կառավարություն, եւ ոչ թե ստախոս վարչապետ, հնարավոր է՝ ունենայինք ավելի մեծ ներդրումներ, ավելի աշխույժ տնտեսություն, կարողանայինք վերահսկել մոնոպոլիաները, հարկեր հավաքել, օրինակ, այնպիսի մոնոպոլիստից, ինչպիսին «Արմավիան» է: Մեծ հաշվով, տնտեսական զարգացումը կապահովեր Հայաստանի լիարժեք տնտեսական ինտեգրացիան:

Սակայն մենք չունենք ընդհանուր տարածաշրջանային տնտեսական ծրագրեր, ընդհանուր տնտեսական գոտի, եւ անգամ այն ծրագրերը, որոնց մասին Սերժ Սարգսյանը խոսեց Բեռլինում՝ Վրաստանի հետ մայրուղի կառուցելու վերաբերյալ, չիրագործվող ծրագրեր են: Ուստի, ցանկացած բլոգեր կամ իրեն վերլուծաբան համարող անձ կարող է քննադատության ենթարկել առաջին նախագահի հայտարարությունը, սակայն այդ դեպքում նա պետք է արգումենտ ներկայացնի առ այն, թե այդ ինչո՞ւ է, որ տարածաշրջանը գնում է մի ուղղությամբ, իսկ Հայաստանը՝ այլ: Որեւէ մեկը չի կարող հակադրվել Տեր-Պետրոսյանի այն մտքին, որ Հայաստանը անվտանգության առումով լիարժեք ապահովված չէ: Գոնե այն հանգամանքը, որ մենք չունենք հարաբերություններ Թուրքիայի հետ, եւ չկա փոխվստահություն, Թուրքիան ունի մեկ միլիոնանոց բանակ եւ չկա անվտանգության ոլորտին վերաբերող որեւէ պայմանագիր այդ երկրի հետ, արդեն իսկ մարտահրավեր է ու սպառնալիք: Էլ չեմ խոսում Ադրբեջանի մասին, որը 2-ից ավելի միլիարդ ռազմական բյուջե ունի եւ այն ուղղված է միայն ու միայն Հայաստանի դեմ:

Ինչ վերաբերում է ժողովրդագրական բարելավմանը, ապա այս հարցն ամենամտահոգիչն է: Հայաստանի բարգավաճման հետ հույսեր չկապելը, ցավոք, բերում է արտագաղթի. մարդիկ լքում են թե’ Հայաստանը, թե’ Ղարաբաղը, թե’ ազատագրված (օկուպացված – Իրեւան) տարածքները: Տեր-Պետրոսյանի օրոք Լաչինում ապրել է մոտ 15 հազար մարդ, իսկ այժմ 4-5 հազարի մասին է խոսվում: Սա պերճախոս վկայությունն է այն բանի, թե ինչքան վատ են կառավարում այս իշխանությունները:

- Տեր-Պետրոսյանն իր ելույթում նշեց նաեւ, որ ներկայումս «Ղարաբաղի հարցն Արեւմուտքի համար առաջնահերթություն չէ», որ «Աֆղանստանը, Իրաքը, Իրանը եւ տնտեսական ճգնաժամը այնպիսի ծանր բեռ են Արեւմուտքի համար, որ նրան Ղարաբաղի եւ ընդհանրապես Այսրկովկասի մասին մտածելու տեղ չեն թողնում»: Հետեւապես՝ «Ղարաբաղյան հակամարտության, ինչու չէ, նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանալին գտնվում է Ռուսաստանի ձեռքում»: Այն, որ այդ երկու խնդիրների լուծման բանալին ՌԴ-ի ձեռքում է, լի է վտանգներո՞վ, թե՞ օգուտներով:

- Համաձայն եմ ասվածի հետ. Արեւմուտքը վերջին շրջանում մեծ ռեսուրսներ ծախսեց այլ տարածաշրջաններում առկա խնդիրների ուղղությամբ եւ այս պահին այդքան ուշադրություն չի դարձնում ԼՂ խնդրի վրա: Մի հավելում էլ ասվածին. բացի այն, որ ՌԴ-ն ավելի մեծ շահագրգռվածություն ունի ԼՂ հարցի կարգավորման հարցում, ինձ համար անհասկանալի է, թե ինչո՞ւ այդ երկիրը կտրուկ փոխեց իր դիրքորոշումը ԼՂ (Հայաստանի – Իրեւան) վերահսկողության տակ եղած տարածքների մասին: Սա կրկին հաստատում է Տեր-Պետրոսյանի այն միտքը, որ Թուքիան եւ Ադրբեջանը հասկացել են, որ պետք է աշխատել ՌԴ-ի հետ: Կարծում եմ, որ այդ երկրների աշխատանքի արդյունքն է այն, որ ՌԴ-ն կտրուկ շրջադարձ կատարեց՝ Կանադայում արված հունիսի 26-ի հայտարարության մեջ ԼՂ-ի շուրջ եղած տարածքները ճանաչելով որպես «օկուպացված»:

NEWS.am



Читайте также

Оставить комментарий