ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ ԿՈՉՎՈՂ ԲԱՆ. ՆԱԽԱԳԱՀ ԱԼԻԵՎ
Գլոբալ գործընթացները զարգանում են այն ուղղությամբ, երբ յուրաքանչյուր երկիր պետք է նախևառաջ ամրապնդի իր ռազմական ներուժը և անվտանգությունը։Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում։
Հիշեցնելով Թյուրքական պետությունների կազմակերպության Գաբալայի գագաթնաժողովում իր արած առաջարկը՝ Ադրբեջանում անդամ երկրների համատեղ զորավարժություններ անցկացնելու վերաբերյալ, պետության ղեկավարն ասել է. «Կարծում եմ, որ սա նույնպես անհրաժեշտ է։ Մենք զորավարժություններ ենք անցկացնում անդամ երկրների հետ երկկողմ ձևաչափով։ Իհարկե, առաջին հերթին՝ Թուրքիայի, բայց նաև այլ երկրների հետ։ Սակայն համատեղ զորավարժությունների անցկացումը կարող է մեծ խորհրդանշական նշանակություն ունենալ, բայց միևնույն ժամանակ կա գործնական անհրաժեշտություն»։
Նախագահ Ալիևը նշել է, որ ժամանակակից աշխարհում այլևս չկա միջազգային իրավունք կոչվող բան։ «Թող բոլորը մոռանան դրա մասին։ Կա ուժ, կա համագործակցություն, կա դաշինք, կա փոխադարձ աջակցություն», - հավելել է նա։

