ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԶԱՐԳԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ԵՎ ՇԱՏ ՊՐԱԳՄԱՏԻԿ. ՊՈՒՏԻՆ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունները զարգանում են հաջողությամբ, հուսալիորեն և շատ պրագմատիկ։
Այս մասին Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակում համաշխարհային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Պուտինը նշել է, որ Ադրբեջանում կա մոտ 300 դպրոց, որտեղ երեխաներին ռուսերեն են դասավանդում։
«Նախագահ Իլհամ Ալիևը մեծապես աջակցում է երկրում լեզվի ուսուցմանը։
Սա նշանակում է, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնում է նրանից, որ ռուսաց լեզուն պետք կլինի Ադրբեջանի քաղաքացիներին։ Ինչի՞ համար, որպեսզի  զարգացնի երկկողմ կապերը, և դրանք զարգանում են»,- ասել է Պուտինը։


Читайте также

Оставить комментарий