ՍՈՀԲԵԹ ՄԱՄԵԴՈՎ. ԽԱՂԵՐ ՂԱՐԱԲԱՂԻ ՇՈՒՐՋ, ԿԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ՝ «ՄԻԱՑՈՒՄ-2» ԽՈՐԱԳՐՈՎ

Հետևելով Խանքենդիում այսօր ծավալվող իրադարձություններին և այս գործընթացին «մասսովկայի» մասնակցությանը թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում, որտեղ ավանդաբար ակտիվ են հայկական սփյուռքի ներկայացուցիչները, ակամա աչքերիս առաջ նկարվում են անցյալ դարի 80-ականների վերջի պատկերները, երբ Երևանում, Օպերայի և բալետի թատրոնի դիմացի հրապարակում, բազմահազարանոց ամբոխը վանկարկում էր «մի-ա-ցում»:
Հանրահավաքները աստիճանաբար մարեցին՝ վերածվելով նստացույցի՝ շատ սիրված «ղարաբաղցի հայերին ցեղասպանությունից փրկելու» պահանջով։
Հետագայում պարզվեց, որ ողջ գործընթացը վերահսկվում էր ամենազոր ԿԳԲ-ի կողմից, որը, բնականաբար, առանց Գորբաչովի գլխավորած Կրեմլի համաձայնության՝ չէր համարձակվի իրականացնել նման վտանգավոր գործողություն, որն ի վերջո հանգեցրեց ԽՍՀՄ կոչվող երկրի փլուզմանը և արյունալի պատերազմի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։
Այսօր պատմությունը կրկնվում է: Խանքենդիում, այսպես կոչված, համազգային հանրահավաքից հետո, նախկին շրջանային կուսակցական կոմիտեի դիմացի հրապարակում վրաններ են տեղադրվել։ Նույնիսկ անջատողական ռեժիմի առաջնորդ Արայիկ Հարությունյանը իր հարմարավետ աշխատասենյակից տեղափոխվեց այդ վրաններից մեկը։ Միաժամանակ, փորձելով կարևորել իր բոլորովին անպետք անձը՝ նա համարձակվեց սպառնալիքներով լի պահանջներ ներկայացնել համաշխարհային հանրությանը։
Այս լկտիացած գողն ու սրիկան համարձակվեց հայտարարել, որ եթե աշխարհը չստիպի Ադրբեջանին վերացնել անցակետը Լաչինի «կյանքի ճանապարհից» ու չփրկի արցախի ժողովրդին «հումանիտար աղետից և ցեղասպանությունից», (կարդա - ՌԽԶ-ի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող գոտում ապրող էթնիկ հայերին), ապա նրանք (կարդա – Խանքենդիի հայերը) կդիմեն ավելի լուրջ քայլերի:
Խորանալով «իր ցեղակիցների ազատության համար պայքարող» այս խելագար «մարտիկի» խոսքերի մեջ՝ ակամայից ինքդ քեզ հարց ես տալիս՝ որտեղի՞ց նման համարձակություն, և ո՞վ է նոր «Միացում-2» պիեսի հեղինակը։ Պատասխանի համար պետք չէ հեռուն գնալ:
Այսօր մեր մոլորակի վրա տեղի է ունենում աշխարհի նոր վերաբաշխում։ Եվ երբեմնի մեծ կայսրությունները չեն հապաղում օգտվել իրավիճակից՝ իրենց վերահսկողությունը հաստատելու աշխարհի այս կամ այն հատվածում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, որտեղ ավանդաբար գերիշխում էր Ռուսաստանը։ Մինչև ականջները Ուկրաինական արկածախնդրության մեջ թաղված մեր հյուսիսային հարևանը, այնուամենայնիվ, մտադիր չէ հրաժարվել մեր տարածաշրջանում իր ազգային շահերից, որտեղ Հայաստանը միշտ եղել է նրա ֆորպոստը՝ «ցեղասպանության» մասին իր դարավոր ողբով և առասպելական «ծովից ծով» երկիրը վերստեղծելու մոլուցքով։ Պատմության տարբեր ժամանակաշրջաններում Մոսկվան հմտորեն շահարկել է դա և հայերին օգտագործել Հարավային Կովկասի ժողովուրդների միջև թշնամություն հրահրելու համար։
Այսօր Ռուսաստանը կրկին խաղարկում է նույն սցենարը։ Վերջերս Արայիկը խոստովանեց, որ իր բոլոր գործողությունները համաձայնեցնում է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի ղեկավարության հետ։ Ուստի Խանքենդիի ներկայիս ներկայացումը մոսկվացի սցենարիստների արտադրանքն է, որոնց դուր չեն եկել Փաշինյանի՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներարյալ Ղարաբաղը, ճանաչելու մասին հայտարարությունները։ Ադրբեջանի, այնուհետև՝ Թուրքիայի հետ խաղաղության պայմանագրերի կնքումը ավտոմատ կերպով կնշանակի 2025 թվականին Ղարաբաղի տնտեսական գոտում ՌԽԶ-ի առաքելության ավարտը։ Բայց նույնիսկ նման պարագայում Մոսկվայի համար ամենաանընդունելին կլինի Երևանի կողմից իր տարածքում գտնվող ռուսական ռազմակայանների ծառայություններից հրաժարվելը։
Եվ որպեսզի Ռուսաստանի համար բանը չհասնի այնպիսի ողբերգական ավարտի, ինչի մասին կարելի է դատել Սմոլենսկայա հրապարակի նյարդային արձագանքից՝ կապված արևմտյան հարթակներում հայ-ադրբեջանական բանակցությունների հետ, Մոսկվային անհրաժեշտ է պահպանել հայ-ադրբեջանական հարաբերություններում առկա ստատուս քվոն։ Հանուն դրա՝ միանգամայն սպասելի են նոր սադրանքներ ինչպես հայ-ադրբեջանական պայմանական սահմանին, այնպես էլ ՌԽԶ-ի ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական տարածքում անօրինական զինված կազմավորումների կողմից։
Ակնհայտ է, որ հենց սա է նկատի ունենցել Արայիկը` իր վրանից սպառնալիքներ հնչենելով աշխարհի և Բաքվի հասցեին։
Ամփոփելով վերոնշյալը՝ համարձակվում եմ պնդել. «Ներկայիս «Միացում-2» ներկայացման սցենարիստները հաշվի չեն առել մի հանգամանք՝ հիմա 80-ականների վերջը չէ, և Ադրբեջանը չի պատրաստվում լուռ հանդիսատեսի դերում հանդես գալ իր տարածքում տեղի ունեցող գործընթացների ֆոնին։ Ղարաբաղյան Երկրորդ պատերազմի արդյունքների հետ հաշվի չնստելը անուղղելի սխալ կլիներ։
Ուստի հայ հասարակությունը վերջապես պետք է հասկանա՝ նրանց նորից օգտագործում են օտար խաղում։ Եվ անհրաժեժտության դեպքում երես կթեքեն՝ ազատվելով անպետք դարձած խարամից։ Միթե դուք, համարելով ձեզ հին ու խելացի ազգ, ի վիճակի չեք պատմությունից դաս քաղել։
Հիմա Արայիկի սպառնալիքների մասին: Նախքան անհեթեթ սպառնալիքներ հնչեցնելը մի լավ մտածիր, հակառակ դեպքում քամին կարող է քշել Խանքենդիի վրանը, և դու մի ակնթարթում կհայտնվես Բաքվի բանտում, որտեղ վերջապես կճաշակես տեղական թեյի բույրը, եթե, իհարկե, ապաշխարես քո մեղքերից:

Սոհբեթ Մամեդով,
«Իրավան» վերլուծական կենտրոնի ղեկավար



Читайте также

Оставить комментарий