Իգոր Մուրադյան. «Ինչ ելք է ունենալու նոր պատերազմը Ղարաբաղում»

irevanaz.comՓորձագիտական հանրության (այդ թվում ռազմական) ճնշող մասի գնահատմամբ, Ադրբեջանը միայն էկզոտիկ իրավիճակում որոշում կկայացնի ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալ: Հայաստանն ակնհայտորեն շահագրգիռ չէ դրանում:
Մեր կարծիքով, ռազմական գործողությունները կարող են վերսկսվել ավելի շուտ Հայաստանի, քան Ադրբեջանի կողմից: Այս ենթադրությունը հիմնվում է այն բանի վրա, որ սկսողը բազմաթիվ առավելություններ է ունենում, իսկ Ադրբեջանը չի կարող թաքուն պատրաստվել նույնիսկ լոկալ ռազմական միջադեպի:
Հնարավոր է Ղարաբաղյան խնդրում միջազգային ասպարեզում որոշ իրավիճակների քննարկումը կօգնի հասկանալ այն պայմանները, որոնց դեպքում կարելի է սպասել ռազմական գործողությունների վերսկսումը: Բայց պետք է նկատի առնել, որ մեր ենթադրությունները միայն հիպոթետիկ բնույթ ունեն:
Լեռնային Ղարաբաղի խնդրում ներկայում ստեղծված իրավիճակն ունի քաղաքական գործընթացի զարգացման որոշակի հենման փուլ: 1999-ի աշնանը ԱՄՆ պետքարտուղար Մադլեն Օլբրայթը Պետդեպի համապատասխան ստորաբաժանումներից պահանջել էր ղարաբաղյան խնդրի կարգավորման առաջարկներ: Սակայն այդ ստորաբաժանումները չեն կարողացել առաջարկել կարգավորման իրատեսական նախագիծ:
Դրանից հետո նախագծի մշակումը հանձնարարվել է ԱՄՆ-ի տարբեր վերլուծական ու փորձագիտական հաստատությունների: Արդյունքում հաջողվել է ընդամենը հավաքել առանձին փորձագիտական գնահատականներ եւ իրավիճակի բնութագրեր: Այդ աշխատանքին մասնակցել են ինչպես նավթային լոբբիի հետ կապված վերլուծաբաններ ու փորձագետներ, այնպես էլ՝ պրոհայկական տրամադրված վերլուծաբաններ:
Պետդեպի կարծիքով, առավել իրատեսական նախագիծ էր առաջարկել Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան Գարրի Գիլմորը: Նրա նախագիծը կապված էր հայ-թուրքական հարաբերությունների առաջնահերթ կարգավորման հետ:
Գաղափարն այն էր, որ Հարավային Կովկասում կա երկու առանցքային խնդիր՝ ռուս-վրացական ու հայ-թուրքական: ԱՄՆ-ի ու Արեւմտյան հանրության քաղաքականությունը պետք է ուղղված լինի Ռուսաստանից Վրաստանի հեռացմանը, նրան հատկացնելով անհրաժեշտ քաղաքական ու ֆինանսական աջակցություն, միաժամանակ հայ-թուրքական հարաբերության կարգավորմանը՝ որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի վերահսկողության հաստատման վճռական գործոն:
Այդ նախագիծը ենթադրում էր.
1. Ղարաբաղը Ադրբեջանի վերահսկողության տակ վերադարձնելու անհնարինությունը:
2. Լեռնային Ղարաբաղի անկլավային գոյության անհնարինությունը եւ Լաչինի շրջանի հարակից տարածքների ամրակցումը Հայաստանի հետ հաղորդակցության համար:
3. Խնդրի կարգավորման նախկին բոլոր մոտեցումների՝ փաթեթային թե փուլային, անարդյունավետությունը, քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը պատրաստ չեն այդ մոտեցումներին:
4. Կարգավորման «բազային» մոտեցումներ, որոնք հիմնված են Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ ինստիտուցիոնալ բաց հաղորդակցությունների միջանցքների ստեղծման վրա, պայմանավորվածությունների ձեռքբերում տնտեսական հարաբերությունների զարգացման մասով, նախքան փոխադարձ քաղաքական ճանաչման ակտերը:
5. Հաղորդակցությունների այս միջանցքները պետք է վերահսկեն ԱՄՆ-ի, Թուրքիայի, Ֆրանսիայի, Հունաստանի, Նորվեգիայի, ՆԱՏՕ-ի այլ երկրների զինվորական կոնտինգենտները:
6. Ենթադրվում է ստեղծել հաղորդակցությունների 4 միջանցք. Կարս-Գյումրի-Ղազախ, Կարս-Երասխ-Նախիջեւան-Մեղրի-Ալյաթ-Բաքու, Նախիջեւան-Լաչին-Ստեփանակերտ-Եվլախ:
7. Տնտեսական համագործակցության հիման վրա ընդհանուր պայմանավորվածություններ են ձեռքբերվում երեք պետությունների համակեցության ու քաղաքական-տնտեսական ինտեգրման համար, ԱՄՆ-ի ու Եվրամիության մասնակցությամբ:
8. Կարգավորման բոլոր առկա ու ենթադրվող մոտեցումները կարող են դիտարկվել որպես երկրորդային այդ նախագծի հանդեպ, որը հայեցակարգային գործիքակազմ է:
Այս նախագիծը ենթադրում էր Ռուսաստանի դուրսմղումը Հարավային Կովկասից, ինչպես նաեւ տարածաշրջանի երկրների հետ Իրանի հարաբերությունների հանդեպ վերահսկողության հաստատումը: Նախագիծը ենթադրում էր կարգավորման ու համակեցության համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ իրենից ներկայացնում էր նման խնդիրների լուծման էքսպերիմենտ:
Այն ժամանակ ամերիկացիներն ունեին այդ խնդրի կարգավորման բազային որոշակի ծրագիր: Հաջորդ փուլում, հատկապես Ֆլորիդայում հանդիպումից հետո, նման ծրագիր կամ դրա այլընտրանք չկա: Եվ ամերիկացիներն ընդմիշտ հրաժեշտ տվեցին կարգավորման ծրագրերին:
Մինսկի խումբը չի դիտարկվում որպես  միջնորդական կառույց, եւ նրան որեւէ էական նշանակություն չի տրվում: Այդ հաղորդակցությունների զարգացման իմաստը արդեն չկա, եւ Հարավային Կովկասն աստիճանաբար կորցրել է տրանզիտային նշանակությունը:
Այս դեպքում ոչ Ռուսաստանը, ոչ Եվրոպական միությունը շահագրգռված չեն կիրառել տրանզիտային տարրեր: Ներկայում միայն Թուրքիան ու Իրանն են շահագրգիռ տրանզիտային հաղորդակցությունների ստեղծման հարցում:
Հարավային Կովկասի պետությունները կորցրել են միջպետական նշանակության հաղորդակցությունների կառուցման դերն ու գործառույթները: Ըստ էության, ներկայում միայն Ռուսաստանը կարող էր նախաձեռնել այդ հաղորդակցությունները, բայց նրան դա պետք չէ, բացի այդ՝ չունի անհրաժեշտ միջոցներ:
Հաղորդակցությունների խնդիրը դարձել է քաղաքականության վրա ազդելու գործոն, եւ ներկայում ոչ ոքի դա չի հետաքրքրում: Հաղորդակցությունների հանդեպ հետաքրքրությունը կորում է, եթե տարածաշրջանում սպասվում է պատերազմ:
Օբամայի վարչակազմն ամեն ինչ արեց ակտուալ խնդիրների շարքից Ղարաբաղը բացառելու համար: Թրամփի իշխանության օրոք Ղարաբաղի խնդիրը կարող է վերադարձվել ԱՄՆ քաղաքականության մի շարք ակտուալացված խնդիրների շարքը:
Հարց է առաջանում՝ ո՞րն է ԱՄՆ այդ շահագրգռվածության մոտիվը: Թուրքիայի ու Իրանի դիրքորոշումները բավարար փաստարկներ չեն: Ամերիկացիներին անհրաժեշտ է Հարավային Կովկասից դուրս մղել Ռուսաստանին:
Այս կապակցությամբ, ռուսները ստիպված են ուժեղացնել իրենց դիրքերը Հարավային Կովկասում, հատկապես Հայաստանում ու Ադրբեջանում, եւ դա կդառնա ԱՄՆ առավել ակտիվ քաղաքականության առիթ: Ռազմական խնդիրներն առավել կարեւոր կդառնան:
Հարավային Կովկասին պատերազմ է սպասվում, ընդ որում՝ նշանակալի չափով Հայաստանի ու Ադրբեջանի կամքից ու շահերից անկախ: Այս փուլում ինչ որ մեկը պետք է հավասարակշռի կողմերի ռազմական հնարավորությունները:
Սակայն Ադրբեջանն արդեն բավարար չափով զինված է, եւ ամերիկացիները չեն պատրաստվում զենք մատակարարել նրան: Ինչ որ մեկը պետք է զինի Հայաստանին: Դա փաստ է, եւ այն պետք է իրականացվի:
Հայաստանը պետք է պարտվի պատերազմը որպես Ռուսաստանի դաշնակից եւ պետք է հաղթի որպես ԱՄՆ-ի գործընկեր: Այսպես թե այնպես, պատերազմն ակնհայտ է



Читайте также

Оставить комментарий