Վահիդ Ալիև. «Ղարաբաղյան հակամարտության տարածքում ռազմական գործողությունները չեն սառեցվել, պատերազմական դրությունը շարունակվում է»

irevanaz.com«Ղարաբաղյան հակամարտության տարածքում ռազմական գործողությունները չեն սառեցվել, պատերազմական դրությունը շարունակվում է»:

Այդ մասին ANS-ին, հայտնել է Ադրբեջանի նախագահի՝ պաշտպանական հարցերով օգնական, գեներալ-լեյտենանտ Վահիդ Ալիևը:

Նրա խոսքերով, առկա է միայն հրադադարի ռեժիմ և ցանկացած պահին հնարավոր է ռացմական գործողությունների վերսկսումը. «Ներկայիս ստատուս-քվոն մեզ չի բավարարում: Ինչու՞: Որոհետև մենք ունենք մեկ միլիոն փախստականներ, որովհետև մեր տարածքի 20%-ը օկուպացման տակ է, որովհետև դա շատ ուժեղ կերպով արգելակում է մեր զարգացմանը և ողջ տարածաշրջանի զարգացմանը: Որովհետև պետությունը պատասխանատու է իր քաղաքացիների առջև, որոնց զրկել են իրենց ծննդավայրերից»:

Վահիդ Ալիևը նշել է, որ պաշտոնական Բաքուն հետևում է խաղաղ բանակցությունների գործընթացին, դեռ չեն սպսռվել դիվանագիտական ռեսուրսները: Սակայն նրա կարծիքով, բանակցային գործընթացը չի կարող հավերժ շարունակվել:

Ադրբեջանի նախագահի օգնականը ընդգծել է, որ ադրբեջանական ժողովուրդը պատերազմ չի ուզում, «բայց մենք ստիպված ենք միշտ պատրաստ լինել դրան»: Վահիդ Ալիևի կարծիքով, եթե ռազմական գործողություններ սկսվեն, ապա ադրբեջանական Զինված ուժերը կկատարեն իրենց առջև դրված բոլոր խնդիրները և կործանիչ հարված կհասցնեն հակառակորդին. «Եվ այն դժբախտություններին, որոնք բերել են իրենց ժողովրդին Հայաստանի վերջին տարիների ղեկավարները, նրանք կավելացնեն նաև ռազմական պարտությունը: Թող մտածեն, դա նրանց պե՞տք է»:

Նրա խոսքերով, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը չի պատրաստվում կռվել խաղաղ բնակչության դեմ՝ մի շատ հասարակ պատճառով, որ օկուպացված տարածքներում չկա խաղաղ բնակչություն. «Մեր դեմ կանգնած են Հայաստանի զինված ուժերը և մենք բացարձակ իրավունք ունենք՝ նրանց վերադարձնել այնտեղ, որտեղից նրանք եկել են: Համոզված եմ, որ մինչև մեր զորքերը կհասնեն Ղարաբաղի՝ այժմ բնակեցված լեռնային մասի բնակավայրերին՝ օրինակ Խանքենդի քաղաքը, մենք կարող ենք ընդհանուր լեզու գտնել և չենք կռվի՝մեր քաղաքացիները հանդիսացող՝ հայ ազգաբնակչության դեմ»:



Читайте также

Оставить комментарий