ՄԵՆՔ ՈՉԻՆՉ ՉԵՆՔ ՏԱ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ. ԶԵԼԵՆՍԿԻ
Մենք ոչինչ չենք տա Ռուսաստանին, այս մասին հայտարարել է Զելենսկին՝ անդարադառնալով Դոնեցկի նկատմամբ վերահսկողություն հաստատելու Պուտինի պահանջներին։Ավելի վաղ Washington Post-ը գրել էր, որ Ուիթքոֆը պահանջել է, որ Ուկրաինան լքի Կիևի կողմից վերահսկվող Դոնեցկի տարածքները։
Նշվում է, որ հոկտեմբերի 17-ին Զելենսկու հետ բանակցությունների ժամանակ Թրամփի հատուկ ներկայացուցիչը ճնշում է գործադրել ուկրաինական պատվիրակության վրա՝ նշելով, որ Դոնեցկը գերազանցապես ռուսախոս տարածաշրջան է։

